Իտալիայի Սենատի նախագահ Ն․Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատիի բացառիկ այցը Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։
Նախագահ Կազելատիին ընդունեց Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև բազմաթիվ տարածքային և ազգային իշխանության ներկայացուցիչներ։
Տկն․ Կազելլատիի այցը ողջունվեց նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։