06.11.2026
Այսօր հյուպատոսն ընդունեց հայ արտիստ Ռուզան Չոբանյանին, որը ներկայացրեց իր և լուսանկարիչ Հովհաննես Բադալյանի՝ Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ բնապատկերները ներկայացնող ստեղծագործությունները:
Այսօր հյուպատոսն ընդունեց հայ արտիստ Ռուզան Չոբանյանին, որը ներկայացրեց իր և լուսանկարիչ Հովհաննես Բադալյանի՝ Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ բնապատկերները ներկայացնող ստեղծագործությունները:
Այսօր նահանգապետ Լուկա Զայան ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ն.Գ. Ալեսանդրո Ֆերանտիի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Սարտեքս» ընկերություն, որը գործում է բարձր նորաձևության տեքստիլ արդյունաբերության ոլորտում՝ արտադրելով հագուստ իտալական և միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի համար։ Ընկերությունը պատկանում է Վենետոյում գործող «Սարտիս» ընկերությանը (www.sartis.eu) և ունի ավելի քան հազար աշխատակից։
Այսօր Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վլադիմիր Կարապետյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանին հանձնեց առաջիկա տարիներին հյուպատոսական պաշտոնավարումը շարունակելու էքզեկվատուրը։
Այսօր Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հիմնադրմանը և հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված Սուրբ Պատարագ։Հանդիսությանը ներկա էին Վենետիկի պրեֆեկտ Ն.Գ. Դարկո Պելլոսը, հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Այսօր Վենետիկում տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին և «Ծագումով հայեր» ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառումը:Հյուպատոսն իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման հյուրերին։
Հայերեն ձեռագրական հավաքածուների պահպանման առաքելությանը ցուցաբերած նշանակալի աջակցության համար հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է Մատենադարանի «Երախտագիտության մեդալ»-ով:
Այսօր հյուպատոսարանում կայացավ արդյունավետ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի և ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելի, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնի մասնակցությամբ։
Հյուպատոսությունը ընդունել է Վենետիկի քաղաքապետարանի զբոսաշրջության հարցերով պատասխանատու Սիլվիա Պերուցո Մեջետտոյին։Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջային հոսքերին առնչվող մի շարք հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանից ժամանող այցելուների թվի շարունակական աճին։
Հյուպատոսությունը մեծ սիրով ընդունեց Մատենադարանի պատվիրակությանը՝ տնօրեն Արայիկ Խզմալյանի գլխավորությամբ, որ Վենետիկ էր ժամանել Մխիթարյան միաբանության արժեքավոր ձեռագրերի թվայնացման ծրագրի շրջանակներում։