

Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը հանդիպում ունեցավ Ավետիք Իսահակյանի Երևանի թանգարանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Կայացած ջերմ հանդիպման ընթացքում հյուպատոսը ներկայացրեց Վենետիկում Ավետիք Իսահակյանի բնակված տան պատին հուշատախտակի տեղադրման ուղղությամբ տարված աշխատանքները: Գ. Սարուխանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ հյուպատոսությունը հատուկ ջանքեր է գործադրում ՀՀ արտգործնախարարության այս հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Պատվիրակությունը Վենետիկ էր այցելել Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում:
