




Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու և հայկական տաղավարի կազմակերպման գործում ունեցած դերակատարման համար:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստանը մշակույթի հնագույն օրրան է, և իր համար մեծ պատիվ է ծառայել իր Երկրին: