


Հյուպատոսի պաշտոնական այցը Վենետոյի Նահանգապետ Լուկա Ձայային։
Այս բեղմնավոր հանդիպման ընթացքում Հյուպատոսը և պրն․ Ձայան քննարկվել են հայ ժողովրդի և Վենետոյի միջև առկա դարավոր պատմամշակութային և տնտեսական կապերը։
Ինչպես նաև, այցի ընթացքում վերահաստատվել է Իտալիայի Վենետո և ՀՀ Լոռվա և Արմավիրի մարզերի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որոնց միջև արդեն իսկ առկա են փոխադարձ համագործակցության մի շարք արձանագրություններ։
Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց Նահանգապետին Վենետոյի ամենահին համայնքներից մեկին՝ Հայ համայնքին, ցուցաբերվող մշտական ուշադրության համար։