Հաճելի հանդիպում Հյուպատոսությունում Վենետո մարզի Հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանի ներկայությամբ։ Հանդիպմանը ներկա էին՝

  • Պայքար Սիվազլիյան – Իտալիայի հայերի միության նախագահ
  • Վարդան Ջակոմելլի – Դատավոր
  • Սեդրակ Տոկացյան – Ձեռնարկատեր
  • Սոնա Հարությունյան – Դասախոս, Վենետիկի Կա Ֆոսկարի Համալսարան
  • Մինաս Լուրյան – Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ Համայնքին հուզող հիմնական հարցերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մշակութային համագործակցության, հայկական ինքնության և հասարակական մասնակցության վրա։

Դեսպանը ներկայացրեց իր առաքելության շրջանակներում նախատեսված նախագծերը և պատասխանեց հայրենակիցների կողմից բարձրացված տարբեր հարցերին։