Այսօր Հյուպատոսը Նոալեի քաղաքապետ պրն․ Ստեֆանո Սորինոյին և փոխքաղաքապետ և մշակույթի հարցերով խորհրդական՝ պարոն Կլաուդիո Մանենտեին, փոխանցեց ՀՀ Դեսպան Ն. Գ. Վլադիմիր Կարապետյանի և Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նամակը՝ պաշտոնական հրավերով մասնակցելու Մշակույթի փառատոնին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 20-22-ը Դիլիջանում։

Քաղաքապետը խորին շնորհակալություն հայտնեց և մեծ ոգևորությամբ ընդունեց հրավերը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ որպես Նոալե և Դիլիջան քաղաքների միջև բարեկամության և մշակութային համագործակցության ամրապնդման քայլ։