Այսօր Հյուպատոսը պատիվ ունեցավ հյուրընկալելու նշանավոր հայ բժիշկ Հակոբ Այնթափլյանին (Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի նախկին սան), ով նշանակալի դեր ունի հայ բժշկության պատմության մեջ և առավել հայտնի է իր մարդասիրական ու մասնագիտական գործունեությամբ նաև 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ։ Այդ ընթացքում նա զբաղեցրել է «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» բժշկական օգնության հանձնախմբի նախագահի պաշտոնը:

Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց պրն. Այնթափլյանին Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերը խթանելու գործում իր շարունակական և հետևողական ներգրավվածության համար։