








Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակի կապակցությամբ Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ տոնական պատարագ։
Կ. Պոլսի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զեքիյանի նախագահությամբ անցկացվող հանդիսավոր Սուրբ Հաղորդության արարողությանը ներկա էին Վենետիկի Պրեֆեկտ Ն.Գ. Դարկո Պելլոսը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ։