

Վենետիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին քաղաքային իշխանությունների նախաձեռնությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին։
Հանդիպմանը ներկա գտնվեցին Իտալիայի Հայերի Միության նախագահ Պայքար Սիվազլյանը, Կա Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, ՀՀ հյուպատոսության աշխատակից Հռիփսիմե Բարսեղյանը և Վենետիկի քաղաքային խորհրդի նախագահ Էրմելինդա Դամիանոն։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Վենետիկի իշխանություններին՝ պարբերաբար հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու նախաձեռնողականություն ցուցաբերելու համար։
