Այսօր նահանգապետ Լուկա Զայան ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ն.Գ. Ալեսանդրո Ֆերանտիի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Սարտեքս» ընկերություն, որը գործում է բարձր նորաձևության տեքստիլ արդյունաբերության ոլորտում՝ արտադրելով հագուստ իտալական և միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի համար։ Ընկերությունը պատկանում է Վենետոյում գործող «Սարտիս» ընկերությանը (www.sartis.eu) և ունի ավելի քան հազար աշխատակից։