09.05.2025
Այսօր Վենետիկի Պրեֆեկտ Ն․Գ․ Դարկո Պելլոսը ընդունեց Իտալիայում ՀՀ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։ Սա Դեսպանի առաջին պաշտոնական այցն է Վենետիկ՝ ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեի կապակցությամբ։ Հանդիպումը ընթացավ ջերմ և բովանդակալից մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Վենետիկի միջև հարաբերությունների ամրապնդման թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակութային, սոցիալական և տնտեսական համագործակցությանը։ Այնուհետև, Դեսպանը և ՀՀ կրթության, գիտության, […]
