Այսօր Վենետիկի Պրեֆեկտ Ն․Գ․ Դարկո Պելլոսը ընդունեց Իտալիայում ՀՀ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։

Սա Դեսպանի առաջին պաշտոնական այցն է Վենետիկ՝ ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեի կապակցությամբ։ Հանդիպումը ընթացավ ջերմ և բովանդակալից մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Վենետիկի միջև հարաբերությունների ամրապնդման թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակութային, սոցիալական և տնտեսական համագործակցությանը։

Այնուհետև, Դեսպանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պրն․ Դանիել Դանիելյանը մասնակցեցին Բիենալեում հայկական տաղավարի պաշտոնական բացմանը, որտեղ Հայաստանը ներկայացված է «Միկրոճարտարապետություն արհեստական ​​բանականությամբ։ Նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով։

Նախագիծն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, որի իրագործման նպատակով համագործակցել է Electric Architects ստուդիայի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Calfa ու MoNumEd կազմակերպությունների և արվեստագետ Արի Մելենսիանոյի հետ։

Անշուշտ, սույն միջոցառումը ներկայացնում է կարևոր և նշանակալի իրադարձություն հայկական մշակույթի համար միջազգային ասպարեզում։

LINK