








Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց 2025թ․ հոկտեմբերի 19-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված Սուրբ Պատարագին:
Նորին Սրբություն Լևոն XIV Քահանայապետի նախագահությամբ, տեղի ունեցավ Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման հանդիսավոր արարողությունը։
1915թ․ հունիսի 11-ին Մարդինի Առաջնորդ Մալոյան արքեպիսկոպոսը իր վարդապետների, (որոնց մեջ էր Մխիթարյան վարդապետ Հայր Պողոս Գասպարյանը) և հավատացյալների հետ աքսորի ենթարկվեց, որի ընթացքում Մալոյանը սրբագործեց հացը, և բոլորը հաղորդվելով նահատակվեցին հանուն իրենց Քրիստոնեական հավատքի:
Ընկերների նահատակությունից հետո Մալոյանը ևս հրաժարվեց մահմեդական դառնալ և նահատակվեց:
