Հայագիտական կենտրոնների երրորդ միջազգային խորհրդաժողովի շրջանակում հյուպատոսությունը պատիվ է ունեցավ ընդունելու ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանին և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին։
Հանդիպումը տեղի է ունեցավ հայկական պատվիրակության ինստիտուցիոնալ այցի շրջանակում։
Պատվիրակությունը՝ փոխնախարարի գլխավորությամբ, Վենետիկում նախատեսված մշակութային և ակադեմիական մի շարք հանդիպումների շրջանակում այցելեց նաև Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան և Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության կենտրոնակայան։