




Այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացավ Wizz Air ավիաընկերության կողմից իրականացվող Վենետիկի-Երևան ուղիղ չվերթների բացման արարողությունը «Դեպի Հայաստան» խորագրով։
Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանը – Gruppo SAVE, Wizz Air ավիաընկերությունը և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջության ոլորտի օպերատորների, ձեռնարկատերերի, լրագրողների և Հայ համայնքի անդամների ուշադրությանը ներկայացրեցին նոր ուղղությունը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը երկու Երկրների փոխադարձ ձեռքբերումների հարցում։
Միջոցառման ընթացքում հանդես եկավ նաև Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը ընդգծելով հետևյալը՝ «Մենք այսօր այստեղ ենք՝ աջակցելու նոր երթուղու առավելությունները ճանաչելի դարձնել ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում: Մեզ համար Wizz Air ավիաընկերությունը և Վենետիկի օդանավակայանը անվտանգության և հուսալիության երաշխիք են: Վստահ ենք, որ այս նոր երթուղու գործարկումը փոխադարձ օգուտներ կբերի Իտալիային և Հայաստանին թե՛ զբոսաշրջության թե՛ գործարար ոլորտի աճի համար»։
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Զբոսաշրջության Կոմիտեի Նախագահ տկն․ Սիսիան Պօղոսեանը, Մարքետինգի գծով վարչության պետ տկն․ Շուշան Կարապետյանը, Gruppo SAVE-ի կոմերցիոն տնօրեն պրն․ Կամիլո Բոցոլոն և Wizz Air-ի նախագահ պրն․ Ռոբերտ Քերին և Մխիթարյան Միաբանության Հայրերը: