
Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի զինվորական Գլխավոր Դատախազ պրն․ Մաուրիցիո Բլոկի այցելությունը Հյուպատոսություն։
Դատախազը հյուպատոսի հետ կիսվել է դատաիրավական համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս Հայաստան կատարած այցի մասին իր տպավորություններով։ Հայաստանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից բացի պրն. Բլոկը հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այցելություն, որն էլ ավելի ամրապնդեց իտալական և հայկական հաստատությունների միջև համագործակցային հարաբերությունները:
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց պրն. Մաուրիցիո Բլոկին երկու Երկրների զինվորական դատախազությունների միջև համագործակցություն սկսելու իր հանձնառության համար: