27.02.2026
Հանդիպում Հռոմում Ն.Գ. դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ:
Հանդիպում Հռոմում Ն.Գ. դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ:
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Վանաձորի հայ-իտալական «Իտեքս» ընկերությունում (www.itex.am) ընդունել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։Ներկայումս ըկերությունն ունի մոտ 1400 աշխատակից և համարվում է Եվրոպայի լյուքս դասի հագուստի արտադրության ոլորտի առաջատարներից:
Տեղի ունեցավ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Ալեսանդրո Ֆերրանտիի այցը հյուպատոսություն։Հանդիպման ընթացքում հյուպատոսը դեսպանին ներկայացրեց Վենետիկում հայկական համայնքի պատմական կարևորությունը՝ ընդգծելով Վենետոյի և Հայաստանի միջև ձևավորված ամուր և դարավոր հարաբերությունները։Երկկողմ հարաբերությունները ներկայումս առավել ամրապնդվել են Վենետիկ-Երևան ուղիղ չվերթների գործարկման շնորհիվ, որոնք նպաստել են զբոսաշրջային հոսքին և երկու երկրների միջև շփման աճին։ ՀՂՈՒՄ
ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և ICE-ի համատեղ ջանքերով հրապարակվել է «Աճի դիվանագիտություն» ուղեցույցը: ՀՂՈՒՄ
Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը հանդիպում ունեցավ Ավետիք Իսահակյանի Երևանի թանգարանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Կայացած ջերմ հանդիպման ընթացքում հյուպատոսը ներկայացրեց Վենետիկում Ավետիք Իսահակյանի բնակված տան պատին հուշատախտակի տեղադրման ուղղությամբ տարված աշխատանքները: Գ. Սարուխանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ հյուպատոսությունը հատուկ ջանքեր է գործադրում ՀՀ արտգործնախարարության այս հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Պատվիրակությունը […]
Այսօր դեսպան Ն.Գ. Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ Հյուպատոսը Սուրբ Ղազար կղզի ուղեկցեց ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղեկավար դեսպան Ն․Գ․ Պաոլո Անդրեա Բարտորելլիին: Մխիթարյան միաբանության հայրերը ընդունեցին դեսպանին: Նա հնարավորություն ունեցավ ավելի խորությամբ ուսումնասիրելու միաբանության պատմությունն ու իրեն Վենետիկին կապող մշակութային արժեքները: ՀՂՈՒՄ
Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի ասպետների ազգային միությանը (UNCI) և նախագահ Ֆրանչեսկո Չեսկային` հյուպատոսարան կատարած այցի և Վենետիկի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։ Սա մտերմության և հարգանքի նշան է, որն առավել խորհրդանշական դարձավ վենետիկցի քանդակագործ Ջորջո Բորտոլիի աշխատանքի շնորհիվ, որը պատկերում է Մխիթար աբբահորը՝ ծնկած Սուրբ Մարիամի առջև որպես հավատքի, երկխոսության և մշակույթների միատեղման խորհրդանիշ։ […]
Այսօր Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց 2025թ․ հոկտեմբերի 19-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված Սուրբ Պատարագին:Նորին Սրբություն Լևոն XIV Քահանայապետի նախագահությամբ, տեղի ունեցավ Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման հանդիսավոր արարողությունը։1915թ․ հունիսի 11-ին Մարդինի Առաջնորդ Մալոյան արքեպիսկոպոսը իր վարդապետների, (որոնց մեջ էր Մխիթարյան վարդապետ Հայր Պողոս Գասպարյանը) և հավատացյալների հետ աքսորի ենթարկվեց, որի ընթացքում Մալոյանը սրբագործեց […]
Այսօր Տրևիզոյի Palazzo dei Trecento պատմական շենքում Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Բայքար Սիվազլյանի հետ միասին, մասնակցել է ճարտարապետ Հովհաննես Կյուրեղյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ ՀՂՈՒՄ ՀՂՈՒՄ