24.05.2024

Պարմայի նախկին քաղաքապետ, Իտալիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանում Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու Ֆեդերիկո Պիցարոտիի այցը Հյուպատոսություն։Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց այցելության և Հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։

Read more

09.05.2024

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Հյուպատոսություն:Հանդիպման ընթացքում Հուպատոսը պրն. Սինանյանին է ներկայացրել հայ համայնքի կարևոր և պատմական ներկայությունը Վենետիկում և Վենետոյի մարզում։Ինչպես նաև, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վենետոյի տարածաշրջանում հայկական սփյուռքի, մշակութային և առևտրային հարաբերությունների զարգացմանն առնչվող որոշ հարցերի։Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը, ով կարևորվեց […]

Read more

11.04.2024

Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Հռոմում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի հետ, որի ընթացքում ներկայացրել է Հյուպատոսության գործունեության ընդհանուր պատկերը։Օգտվելով առիթից՝ Դեսպանին է փոխանցվել ս․թ․ ապրիլի 18-ին Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում հայկական տաղավարի բացման արարողությանը մասնակցելու հրավերը։

Read more

28.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վանաձորի հայ-իտալական «ITEX» տեքստիլ գործարանը։Այցի ընթացքում Վարչապետին ուղեկցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանը և Հյուպատոս պրն․ Գագիկ Սարուխանյանը։Այս այցը ևս մեկ անգամ հաստատում է ոչ միայն երկու երկրների միջև առկա հիանալի հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները, այլև «Made in Armenia»-ի գերազանցությունը շքեղության պարագաների ոլորտում։

Read more

23.07.2023

ՀՀ Նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանի այցը Վենետիկ:Հայաստանի Պատվո Հյուպատոսությունում Նախագահը հանդիպում ունեցավ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի և Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ, որի ընթացքում տեղեկացավ Վենետիկի և Վենետոյի մարզի Հայ համայնքի արդիական հարցերի վերաբերյալ։Այնուհետև, Նախագահն այցելեց Սուրբ Ղազար կղզի, որտեղ դիմավորեցին Մխիթարյան Միաբանության Հայրերը, ինչպես նաև Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները և Հայ համայնքի բազմաթիվ անդամները։Մասնակիցներն իրենց շնորհակալությունը […]

Read more

24.03.2023

Այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացավ Wizz Air ավիաընկերության կողմից իրականացվող Վենետիկի-Երևան ուղիղ չվերթների բացման արարողությունը «Դեպի Հայաստան» խորագրով։Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանը – Gruppo SAVE, Wizz Air ավիաընկերությունը և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջության ոլորտի օպերատորների, ձեռնարկատերերի, լրագրողների և Հայ համայնքի անդամների ուշադրությանը ներկայացրեցին նոր ուղղությունը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը երկու Երկրների փոխադարձ ձեռքբերումների հարցում։Միջոցառման ընթացքում […]

Read more

23.02.2023

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու և հայկական տաղավարի կազմակերպման գործում ունեցած դերակատարման համար:Հանդիպմանը ներկա են եղել […]

Read more

12.01.2023

Լրագրող, նախկին պատգամավոր Դանիելե Կապեցոնեի այցը Հյուպատոսություն։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր թեմաների շուրջ՝ քննարկելով Վենետիկի և Հայ համայնքի միջև առկա հնագույն հարաբերությունները։ Բացի այդ, Հյուպատոսը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ներկայիս արտակարգ իրավիճակը՝ խնդրելով մամուլի ավելի մեծ ուշադրություն և ազդեցություն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի բնականոն իրավիճակը։

Read more

23.08.2022

Հյուպատոսի պաշտոնական այցը Վենետոյի Նահանգապետ Լուկա Ձայային։Այս բեղմնավոր հանդիպման ընթացքում Հյուպատոսը և պրն․ Ձայան քննարկվել են հայ ժողովրդի և Վենետոյի միջև առկա դարավոր պատմամշակութային և տնտեսական կապերը։Ինչպես նաև, այցի ընթացքում վերահաստատվել է Իտալիայի Վենետո և ՀՀ Լոռվա և Արմավիրի մարզերի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որոնց միջև արդեն իսկ առկա են փոխադարձ համագործակցության մի շարք արձանագրություններ։Հյուպատոսը […]

Read more