03.12.2025

Այսօր դեսպան Ն.Գ. Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ Հյուպատոսը Սուրբ Ղազար կղզի ուղեկցեց ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղեկավար դեսպան Ն․Գ․ Պաոլո Անդրեա Բարտորելլիին: Մխիթարյան միաբանության հայրերը ընդունեցին դեսպանին: Նա հնարավորություն ունեցավ ավելի խորությամբ ուսումնասիրելու միաբանության պատմությունն ու իրեն Վենետիկին կապող մշակութային արժեքները: ՀՂՈՒՄ

Read more

06.11.2025

Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի ասպետների ազգային միությանը (UNCI) և նախագահ Ֆրանչեսկո Չեսկային` հյուպատոսարան կատարած այցի և Վենետիկի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։ Սա մտերմության և հարգանքի նշան է, որն առավել խորհրդանշական դարձավ վենետիկցի քանդակագործ Ջորջո Բորտոլիի աշխատանքի շնորհիվ, որը պատկերում է Մխիթար աբբահորը՝ ծնկած Սուրբ Մարիամի առջև որպես հավատքի, երկխոսության և մշակույթների միատեղման խորհրդանիշ։ […]

Read more

20.10.2025

Այսօր Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը։

Read more

19.10.2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց 2025թ․ հոկտեմբերի 19-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված Սուրբ Պատարագին:Նորին Սրբություն Լևոն XIV Քահանայապետի նախագահությամբ, տեղի ունեցավ Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման հանդիսավոր արարողությունը։1915թ․ հունիսի 11-ին Մարդինի Առաջնորդ Մալոյան արքեպիսկոպոսը իր վարդապետների, (որոնց մեջ էր Մխիթարյան վարդապետ Հայր Պողոս Գասպարյանը) և հավատացյալների հետ աքսորի ենթարկվեց, որի ընթացքում Մալոյանը սրբագործեց […]

Read more

18.09.2025

Այսօր Տրևիզոյի Palazzo dei Trecento պատմական շենքում Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Բայքար Սիվազլյանի հետ միասին, մասնակցել է ճարտարապետ Հովհաննես Կյուրեղյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ ՀՂՈՒՄ ՀՂՈՒՄ

Read more

07.09.2025

Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակի կապակցությամբ Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ տոնական պատարագ։Կ. Պոլսի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զեքիյանի նախագահությամբ անցկացվող հանդիսավոր Սուրբ Հաղորդության արարողությանը ներկա էին Վենետիկի Պրեֆեկտ Ն.Գ. Դարկո Պելլոսը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ։

Read more

29.08.2025

Հայ ժողովրդի բարեկամ՝ Արդարադատության փոխնախարար Սենատոր Ֆրանչեսկո Պաոլո Սիստոյի այցը Հյուպատոսարան: Հյուպատոսը իր երախտագիտությունը հայտնեց փոխնախարարին ցուցաբերած ուշադրության համար: Ինչպես նաև, հանդիպման ընթացքում Հյուպատոսը ներկայացրեց Հայ համայնքի և Վենետիկի միջև գոյություն ունեցող բազմադարյա կապը։ ՀՂՈՒՄ

Read more

09.08.2025

Հանդիպում Սպիտակ տանը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։Ստորագրվել են կարևոր համագործակցության համաձայնագրեր խաղաղության, արհեստական բանականության և էներգետիկ անվտանգության ոլորտներում։

Read more

23.06.2025

Այսօր Հյուպատոսը պատիվ ունեցավ հյուրընկալելու նշանավոր հայ բժիշկ Հակոբ Այնթափլյանին (Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի նախկին սան), ով նշանակալի դեր ունի հայ բժշկության պատմության մեջ և առավել հայտնի է իր մարդասիրական ու մասնագիտական գործունեությամբ նաև 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ։ Այդ ընթացքում նա զբաղեցրել է «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» բժշկական օգնության հանձնախմբի նախագահի պաշտոնը: Հյուպատոսը շնորհակալություն […]

Read more

28.05.2025

Այսօր Հյուպատոսը Նոալեի քաղաքապետ պրն․ Ստեֆանո Սորինոյին և փոխքաղաքապետ և մշակույթի հարցերով խորհրդական՝ պարոն Կլաուդիո Մանենտեին, փոխանցեց ՀՀ Դեսպան Ն. Գ. Վլադիմիր Կարապետյանի և Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նամակը՝ պաշտոնական հրավերով մասնակցելու Մշակույթի փառատոնին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 20-22-ը Դիլիջանում։ Քաղաքապետը խորին շնորհակալություն հայտնեց և մեծ ոգևորությամբ ընդունեց հրավերը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ […]

Read more