19.05.2025
ՀՀ Նախագահ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը։
ՀՀ Նախագահ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը։
Հաճելի հանդիպում Հյուպատոսությունում Վենետո մարզի Հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանի ներկայությամբ։ Հանդիպմանը ներկա էին՝ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ Համայնքին հուզող հիմնական հարցերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մշակութային համագործակցության, հայկական ինքնության և հասարակական մասնակցության վրա։ Դեսպանը ներկայացրեց իր առաքելության շրջանակներում նախատեսված նախագծերը և պատասխանեց հայրենակիցների կողմից բարձրացված տարբեր հարցերին։
Այսօր Վենետիկի Պրեֆեկտ Ն․Գ․ Դարկո Պելլոսը ընդունեց Իտալիայում ՀՀ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։ Սա Դեսպանի առաջին պաշտոնական այցն է Վենետիկ՝ ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեի կապակցությամբ։ Հանդիպումը ընթացավ ջերմ և բովանդակալից մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Վենետիկի միջև հարաբերությունների ամրապնդման թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակութային, սոցիալական և տնտեսական համագործակցությանը։ Այնուհետև, Դեսպանը և ՀՀ կրթության, գիտության, […]
Այսօր հյուպատոսը ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված քաղաքային արարողության ժամանակ՝ հիշատակի և խորը խորհրդածության պահ։ Միջոցառմանը ներկա էին նաև՝ Վենետիկի քաղաքային խորհրդի նախագահ Էրմելինդա Դամիանոն, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆեսոր Բայքար Սիվազլյանը, Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերարին։ և քաղաքային համայնքի ու հաստատությունների այլ ներկայացուցիչներ։ Արարողությունը վարում էր Լիդո և Պելեստրինա քաղաքացիական ասոցիացիայի […]
Այսօր Երևանի SARTEX գործարանում Հյուպատոս պրն․ Գագիկ Սարուխանյանը ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ն․Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտին և Իտալիայում Հայաստանի դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։Մոտ 1000 աշխատակից ունեցող և լյուքս դասի հագուստի արտադրությամբ զբաղվող SARTEX գործարանը միանշանակորեն մարմնավորում է իտալական և հայկական վարպետության ու որակի եզակի սիներգիան։Այս այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ […]
Այսօր հյուպատոսությունում պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարար Ն․Գ. տկն․ Սրբուհի Գալյանին, ով Վենետիկում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի 142-րդ լիագումար նիստի (Վենետիկի հանձնաժողով) շրջանակներում։
Այսօր Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց իր հավատարմագրերը Իտալիայի Հանրապետության Նախագահ Ն․Գ. Սերջիո Մատտարելլային։Մաղթում ենք Դեսպան Վլադիմիր Կարապետյանին հաջողություններով լի մանդատ, որը կշարունակի ամրապնդել մեր երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերը:
Իտալիայի Հարկային Ծառայության բանակային կորպուսի Գեներալ Կարմինե Լոպեսի այցը Հյուպատոսություն։Այցի ընթացքում Գեներալը հնարավորություն ունեցավ ավելի խորապես ծանոթանալու Վենետիկի Հայ համայնքի պատմության հետ։Հյուպատոս Գագիկ Սարուխանյանն իր երախտագիտությունը հայտնեց Հարկային Ծառայությանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ մասնավորապես հարկային ծառայողների վերապատրաստման և հարկերից խուսափելու դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում։Շնորհակալություն Գեներալ Կարմինե Լոպեսին և Հարկային Ծառայությանը տնտեսական հանցագործությունների […]
Secolo d’Italia թերթի խմբագրական տնօրեն, լրագրող և Իտալիայի Հանրապետության նախկին պատգամավոր Պրն․ Իտալո Բոկինոյի այցելությունը Հյուպատոսություն։Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց պրն. Բոկինոյին, ով Վենետիկում է գտնվում իր գրքի շնորհանդեսի շրջանակներում, բարեկամության և հայկական հարցի հանդեպ մշտական ուշադրության համար։
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ Դեսպան Ն.Գ. Բորիս Սահակյանի պաշտոնական այցը Վենետիկ։Իր առաքելության շրջանակներում Դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության Հայրերի հետ։