06.12.2024

Իտալիայի Հարկային Ծառայության բանակային կորպուսի Գեներալ Կարմինե Լոպեսի այցը Հյուպատոսություն։Այցի ընթացքում Գեներալը հնարավորություն ունեցավ ավելի խորապես ծանոթանալու Վենետիկի Հայ համայնքի պատմության հետ։Հյուպատոս Գագիկ Սարուխանյանն իր երախտագիտությունը հայտնեց Հարկային Ծառայությանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ մասնավորապես հարկային ծառայողների վերապատրաստման և հարկերից խուսափելու դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում։Շնորհակալություն Գեներալ Կարմինե Լոպեսին և Հարկային Ծառայությանը տնտեսական հանցագործությունների […]

Read more

22.10.2024

Secolo d’Italia թերթի խմբագրական տնօրեն, լրագրող և Իտալիայի Հանրապետության նախկին պատգամավոր Պրն․ Իտալո Բոկինոյի այցելությունը Հյուպատոսություն։Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց պրն. Բոկինոյին, ով Վենետիկում է գտնվում իր գրքի շնորհանդեսի շրջանակներում, բարեկամության և հայկական հարցի հանդեպ մշտական ​​ուշադրության համար։

Read more

13.10.2024

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ Դեսպան Ն.Գ. Բորիս Սահակյանի պաշտոնական այցը Վենետիկ։Իր առաքելության շրջանակներում Դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության Հայրերի հետ։

Read more

11.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Ն.Գ. Կարեն Կարապետյանի այցը հյուպատոսություն, ով կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին:

Read more

10.09.2024

Վենետիկի Կարաբինիերիների հրամանատար Գեներալ Նիկոլա Կոնֆորտիի այցը հյուպատոսություն։Այցի նպատակն էր հրաժեշտ տալ Գեներալ Կոնֆորտիին իր ծառայության վայրի տեղափոխման կապակցությամբ, և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Հայ համայնքին ցուցաբերած ուշադրության համար։ Ինչպես նաև, նշանակելի է Գեներալ Կոնֆորտիի ներդրումը Հայաստանի պատվիրակությունների՝ Վենետիկ կատարած այցելությունների համակարգման և կազմակերպման հարցերում։Մեր բարեմաղթանքներն ենք հղում և հաջողություն մաղթում Գեներալի Կոնֆորտիին […]

Read more

30.08.2024

Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի զինվորական Գլխավոր Դատախազ պրն․ Մաուրիցիո Բլոկի այցելությունը Հյուպատոսություն։Դատախազը հյուպատոսի հետ կիսվել է դատաիրավական համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս Հայաստան կատարած այցի մասին իր տպավորություններով։ Հայաստանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից բացի պրն. Բլոկը հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այցելություն, որն էլ ավելի ամրապնդեց իտալական և հայկական հաստատությունների միջև համագործակցային հարաբերությունները:Հյուպատոս […]

Read more

24.05.2024

Պարմայի նախկին քաղաքապետ, Իտալիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանում Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու Ֆեդերիկո Պիցարոտիի այցը Հյուպատոսություն։Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց այցելության և Հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։

Read more

09.05.2024

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Հյուպատոսություն:Հանդիպման ընթացքում Հուպատոսը պրն. Սինանյանին է ներկայացրել հայ համայնքի կարևոր և պատմական ներկայությունը Վենետիկում և Վենետոյի մարզում։Ինչպես նաև, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վենետոյի տարածաշրջանում հայկական սփյուռքի, մշակութային և առևտրային հարաբերությունների զարգացմանն առնչվող որոշ հարցերի։Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը, ով կարևորվեց […]

Read more

11.04.2024

Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Հռոմում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի հետ, որի ընթացքում ներկայացրել է Հյուպատոսության գործունեության ընդհանուր պատկերը։Օգտվելով առիթից՝ Դեսպանին է փոխանցվել ս․թ․ ապրիլի 18-ին Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում հայկական տաղավարի բացման արարողությանը մասնակցելու հրավերը։

Read more

28.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վանաձորի հայ-իտալական «ITEX» տեքստիլ գործարանը։Այցի ընթացքում Վարչապետին ուղեկցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանը և Հյուպատոս պրն․ Գագիկ Սարուխանյանը։Այս այցը ևս մեկ անգամ հաստատում է ոչ միայն երկու երկրների միջև առկա հիանալի հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները, այլև «Made in Armenia»-ի գերազանցությունը շքեղության պարագաների ոլորտում։

Read more