ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ
Գագիկ Սարուխանյանը ծնվել է 1978 թվականին Հայաստանի Վանաձոր քաղաքում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:
1991 թվականին՝ 13 տարեկանում, ստանալով կրթաթոշակ, ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Իտալիա: Իտալիայում ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան հայկական վարժարանը:
2001 թ. ավարտել է Տրիեստեի համալսարանի Գորիցիայի մասնաճյուղի միջազգային և դիվանագիտական գիտությունների բաժինը: Իր գիտական աշխատանքում անդրադարձել է
«Անդրեվրոպական միջանցք հ․5» -ին և դրա իրականացման հետ կապված քաղաքական և տնտեսական հետևանքներին:
Ձեռնարկատիրական կարիերան սկսվել է 2004 թ.-ին ՝ ավտոմատացման ոլորտում, այնուհետև ընդլայնվել 2009 թ․-ին ՝ իտալական հայտնի ապրանքանիշների հագուստի արտադրության Sartis Srl- ի ծնունդով, որը տարիների ընթացքում համաշխարհային շուկայում տեղադրել է բարձր
տնտեսական արժեք ունեցող միլիոնավոր հագուստներ՝ «Պատրաստված է Հայաստանում»
Ներկայումս Sartis-ը ղեկավարում է Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված երեք գործարան` շուրջ 3000 աշխատակիցներով:
2006 թ․-ից մինչև 2019 թ․-ը զբաղեցրել է «Apindustria Venezia» Փոքր և Միջին Արդյունաբերությունների Ասոցիացիայի Փոխնախագահի պաշտոնը, որից հեռացել է Հյուպատոս նշանակվելուց հետո։
Տարիներ շարունակ բարեգործական նախաձեռնությունների համար տրվել են մի շարք մրցանակներ, որոնք ուղղված են եղել հայկական մշակույթի և ավանդույթի խթանմանը
Հայաստանի առաջխաղացման գործում՝ մասնավորապես մշտապես աճող որակով և բարձր տեխնոլոգիական զարգացում ապահովող հագուստի ոլորտում արդյունավետ և բեղմնավոր դերակատարման համար պատվավոր հյուպատոսն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի:
2017 թ․-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Երկրորդ աստիճանի մեդալով ՝ տնտեսական և սոցիալական ոլորտում տրված ներդրումների և Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու համար:
04.09.2019թ․-ին Իտալական Արտաքին գործերի նախարարության կողմից նշանակվել է Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
Տիրապետում է 4 լեզուների ՝ իտալերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ամուսնացած է, երկու դուստրերի հայր: