23.04.2025
Այսօր հյուպատոսը ելույթ ունեցավ Վենետիկի քաղաքապետարանի կողմից կազմակերպված արարողությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակման օրվան։
Միջոցառմանը ներկա էին՝ Վենետիկի քաղաքային խորհրդի նախագահ Էրմելինդա Դամիանոն, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Բայքար Սիվազլյանը, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆ. Ալդո Ֆերարին և այլ
պաշտոնատար անձինք և համայնքի ներկայացուցիչներ։
Արարողությունն անցկացրեց Լիդո և Պելլեստրինա» քաղաքացիական միության նախագահ Ջերմանա Դանելուցին։
21.04.2025
Ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում, կյանքից հեռացավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։
Նրա առաքելությունը մնալու է որպես հավատքի և խոնարհության օրինակ։
>>Հղում
20.04.2025
Շնորհավոր Սուրբ Զատիկ Սուրբ Ղազար կղզուց։
10.04.2025
Այսօր Երևանի SARTEX գործարանում Հյուպատոս պրն․ Գագիկ Սարուխանյանը ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ն․Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտին և Իտալիայում Հայաստանի դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։
Մոտ 1000 աշխատակից ունեցող և լյուքս դասի հագուստի արտադրությամբ զբաղվող SARTEX գործարանը միանշանակորեն մարմնավորում է իտալական և հայկական վարպետության ու որակի եզակի սիներգիան։
Այս այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման, տնտեսական աճի, զբաղվածության խթանման և բարեկամական կապերի ամրապնդման համատեղ հանձնառությունը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դեսպաններին՝ իրենց այցելության և ցուցաբերած ինստիտուցիոնալ աջակցության համար։
>>Հղում
>>Հղում
>>Հղում
27.03.2025
Բարի գալուստ Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի 11-րդ դասարանի 30 աշակերտներին, ովքեր եզակի հնարավորություն ունեն գտնվել Իտալիայում՝ Վենետո մարզի Կոնելյանոյի Շտայներ Վալդորֆ Նովալիս դպրոցի կրթական ծրագրի շրջանակներում:
Մաղթում ենք նրանցից յուրաքանչյուրին անմոռանալի հիշողություններ՝ լի բացահայտումներով և նոր ձեռքբերումներով:
15.03.2025
Այսօր հյուպատոսությունում պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ն․Գ. տկն․ Սրբուհի Գալյանին, ով Վենետիկում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի 142-րդ լիագումար նիստի (Վենետիկի հանձնաժողով) շրջանակներում։
>>Հղում
>>Հղում
24.02.2025
Այսօր Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց իր հավատարմագրերը Իտալիայի Հանրապետության Նախագահ Ն․Գ. Սերջիո Մատտարելլային։
Մաղթում ենք Դեսպան Վլադիմիր Կարապետյանին հաջողություններով լի մանդատ, որը կշարունակի ամրապնդել մեր երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերը:
20.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:
16.02.2025
Այսօր Հյուպատոսը հանդիպեց մեր հայրենակիցներին, հայ զբոսաշրջիկների, ովքեր եկել էին Վենետիկ վայելելու տարվա ամենասպասված իրադարձությունը՝ Վենետիկյան դիմակահանդեսը։
10.12.2024
Այսօր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը շնորհակալագիր է հանձնել Մոլյանո Վենետոյի Սալեզիանո Աստորի քոլեջի Պրոֆեսոր Լուկա Կազագրանդեին ի նշան հարգանքի և երախտագիտության Հայ համայնքի հանդեպ ունեցած խորին նվիրվածության և անդադար նվիրումի համար։
Եվս մեկ անգամ սրտանց շնորհակալություն ենք հայտնում Պրոֆ․ Կազագրանդեին այս տարիների ընթացքում իր թանկարժեք ներդրման և անխոնջ աջակցության համար։
06.12.2024
Իտալիայի Հարկային Ծառայության բանակային կորպուսի Գեներալ Կարմինե Լոպեսի այցը Հյուպատոսություն։
Այցի ընթացքում Գեներալը հնարավորություն ունեցավ ավելի խորապես ծանոթանալու Վենետիկի Հայ համայնքի պատմության հետ։
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանն իր երախտագիտությունը հայտնեց Հարկային Ծառայությանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ մասնավորապես հարկային ծառայողների վերապատրաստման և հարկերից խուսափելու դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում։
Շնորհակալություն Գեներալ Կարմինե Լոպեսին և Հարկային Ծառայությանը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում իրենց տքնաջան աշխատանքի համար։
>>Հղում
18.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սուրբ Աթոռ, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
>>Հղում
25.10.2024
Մեր սրտանց շնորհավորանքները Իտալիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ Դեսպան Ն․Գ․ Վլադիմիր Կարապետյանին։
Առանձնահատուկ շնորհակալություն դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանին այս բոլոր տարիներին աջակցության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Մեր անկեղծ և ջերմ բարեմաղթանքները ապագա առաքելության համար։
>>Հղում
22.10.2024
Secolo d'Italia թերթի խմբագրական տնօրեն, լրագրող և Իտալիայի Հանրապետության նախկին պատգամավոր Պրն․ Իտալո Բոկինոյի այցելությունը Հյուպատոսություն։
Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց պրն. Բոկինոյին, ով Վենետիկում է գտնվում իր գրքի շնորհանդեսի շրջանակներում, բարեկամության և հայկական հարցի հանդեպ մշտական ուշադրության համար։
13.10.2024
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ Դեսպան Ն.Գ. Բորիս Սահակյանի պաշտոնական այցը Վենետիկ։
Իր առաքելության շրջանակներում Դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության Հայրերի հետ։
>>Հղում
12.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Ն.Գ. Կարեն Կարապետյանի այցը հյուպատոսություն, ով կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին:
>>Հղում
10.09.2024
Վենետիկի Կարաբինիերիների հրամանատար Գեներալ Նիկոլա Կոնֆորտիի այցը հյուպատոսություն։
Այցի նպատակն էր հրաժեշտ տալ Գեներալ Կոնֆորտիին իր ծառայության վայրի տեղափոխման կապակցությամբ, և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Հայ համայնքին ցուցաբերած ուշադրության համար։ Ինչպես նաև, նշանակելի է Գեներալ Կոնֆորտիի ներդրումը Հայաստանի պատվիրակությունների՝ Վենետիկ կատարած այցելությունների համակարգման և կազմակերպման հարցերում։
Մեր բարեմաղթանքներն ենք հղում և հաջողություն մաղթում Գեներալի Կոնֆորտիին իր նոր պաշտոնում։
30.08.2024
Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի զինվորական Գլխավոր Դատախազ պրն․ Մաուրիցիո Բլոկի այցելությունը Հյուպատոսություն։
Դատախազը հյուպատոսի հետ կիսվել է դատաիրավական համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս Հայաստան կատարած այցի մասին իր տպավորություններով։ Հայաստանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից բացի պրն. Բլոկը հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այցելություն, որն էլ ավելի ամրապնդեց իտալական և հայկական հաստատությունների միջև համագործակցային հարաբերությունները:
Շնորհակալություն ենք հայտնում պրն. Մաուրիցիո Բլոկին այցի և հյուպատոսության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։
>>Հղում
>>Հղում
01.08.2024
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանի և Akneye-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի ներկայությամբ Վենետիկի Akneye Phygital Space-ում մասնակցեցինք հայ նկարիչ Ռաֆայել Մեգալի միջոցառմանը։
Շնորհավորում ենք արտառոց ցուցադրության և անկրկնելի աշխատանքների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
07.06.2024
Այսօր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում հայ գործարարների հետ, ովքեր գտնվում են Վենետիկում Prestige միջազգային համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ձեռնարկատերերը ներկայացրեցին իրենց ընկերությունները և անդրադարձան երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի զարգացմանը:
>>Հղում
05.06.2024
Այսօր պատիվ ունեցանք մասնակցելու Կարաբինիերիների հիմնադրման 210-ամյակին նվիրված տոնակատարությանը Վենետիկում։
Արարողությունը ներկա էին բազմաթիվ քաղաքացիական իշխանությունների, ինչպես նաև կրոնական և զինվորական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ունկնդրեցին Բրիգադայի Գեներալ Նիկոլա Կոնֆորտիի զեկույցը։
Շնորհակալություն Կարաբինիերիներին իրենց անձնվեր աշխատանքի համար։
01.06.2024
Հայաստանը մրցում է Սան Մարինոյի🇸🇲, Մալիի🇲🇱, Լիտվայի և Թաիլանդի հետ։
Առագաստերի ռեգատան կազմակերպել է Compagnia della Vela-ի կողմից՝ Վենետիկի և Վենետոյի հյուպատոսական Մարմնի հետ համագործակցությամբ:
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող անձնակազմը զբաղեցրեց երկրորդ տեղը։
24.05.2024
Պարմայի նախկին քաղաքապետ, Իտալիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանում Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու Ֆեդերիկո Պիցարոտիի այցը Հյուպատոսություն։
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն հայտնեց այցելության և Հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։
20.05.2024
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ողբերգության մնացած զոհերի մահվան կապակցությամբ։
09.05.2024
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Հյուպատոսություն:
Հանդիպման ընթացքում Հուպատոսը պրն. Սինանյանին է ներկայացրել հայ համայնքի կարևոր և պատմական ներկայությունը Վենետիկում և Վենետոյի մարզում։
Ինչպես նաև, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վենետոյի տարածաշրջանում հայկական սփյուռքի, մշակութային և առևտրային հարաբերությունների զարգացմանն առնչվող որոշ հարցերի։
Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը, ով կարևորվեց Հայ համայնքի ներկայությունը տարածաշրջանում՝ ընդգծելով Հայաստանի համար Սփյուռքի բացառիկ դերն ու նշանակությունը:
19.04.2024
Մի քանի կադր ապրիլի 19-ին «Armellino in fiore - Ծաղկած ծիրանենի» նախագծի շրջանակներում Տրևիզո քաղաքում հայ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» ցուցահանդեսի բացումից (համադրող՝ Գայանե Սահակյան):
Բացմանը ներկա էին Տրևիզոյի քաղաքապետարանի խորհրդական Ռիկարդո Բարբիզանը և Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:
18.04.2024
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի և այլ պաշտոնյաների ներկայությամբ կատարվեց Վենետիկի Բիենալեի ժամանակակից արվեստի 60-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հայկական տաղավարի բացումը (կոմիսար՝ Սվետլանա Սահակյան, hամադրող՝ Արմեն Եսայանց)։
Հայաստանը ներկայացնում է հայ նկարչուհի Նինա Խեմչյանը «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով։ Տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։
Անշուշտ բիենալեն յուրահատուկ հարթակ է հայկական մշակույթն ու արվեստը տարածելու համար, ինչի կապակցությամբ մեր բարեմաղթանքներն ենք հղում տաղավարի իրականացման համար ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններն։
>>Հղում
16.04.2023
Վենետիկը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Վենետիկի Սանտա Մարգերիտա - Էմանուելե Սեվերինո լսարանում Վենետիկի քաղաքային խորհրդի նախագահ Էրմելինդա Դամիանոյի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոռեկտոր
Կատերինա Կարպինատոյի ներկայությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլիյանը և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի և գրականության պրոֆ. Ալդո Ֆերարին։ Վարեց Ջերմանա Դանելուցին Lido Pellestrina քաղաքացիական ասոցիացիայի նախագահը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այլ ծրագրերին ծանոթանալու համար
>>Հղում
11.04.2024
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Հռոմում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի հետ, որի ընթացքում ներկայացրել է Հյուպատոսության գործունեության ընդհանուր պատկերը։
Օգտվելով առիթից՝ Դեսպանին է փոխանցվել ս․թ․ ապրիլի 18-ին Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում հայկական տաղավարի բացման արարողությանը մասնակցելու հրավերը։
16.03.2024
Ուխտագնացություն դեպի Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցի։
Պատարագը մատուցեց Խաժակ արք. Պարսամյանը, որին մասնակցեց նաև Նեապոլի հոգևոր առաջնորդի փոխանորդ եպիսկոպոս Գաետանո Կաստելլոն:
09.02.2024
Մի քանի կադր Վենետիկյան դիմակահանդեսից
24.01.2024
«Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը։ Նախիջևան. հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը Իտալիայի Պատգամավորների պալատի մամուլի սրահում: Անտոնիա Արսլանի և Ալդո Ֆերարիի այս գիրքը հրատարակվել է Guerini e Associati հրատարակչության կողմից (Միլան, 2023 թ.)։
06.01.2024
Շնորհավոր Սուրբ Ծնունդ Սուրբ Ղազար կղզուց
01.12.2023
ք․ Ուդինե - «Արարատի ստվերում» միջազգային գիտաժողով: Հայ արվեստը ճամփորդական գրականության մեջ (XIII-XXI դարեր)։
Գիտաժողովին մասնակցում է նաև Իտալիայում ՀՀ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանը, Ուդինեի համալսարանի ռեկտոր Պրոֆ․ Ռոբերտո Պինտոնը, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի համալսարանների այլ ներկայացուցիչներ:
17.11.2023
Տարոն Մանուկյանի որմնանկարի բացումը Կա Ֆոսկարի համալսարանի Գիտական կամպուսում (Մեստրե):
Միջոցառումը «Վենետիկը և հայերը» Հանրային ներգրավվածություն 2023 (գիտական ղեկավար պրոֆ. Սոնա Հարությունյան) ծրագրի մաս է կազմում և իրականացվել է բնապահպանական գիտությունների, մոլեկուլային գիտությունների և նանոհամակարգերի Բաժինների ներդրման շնորհիվ:
15.11.2023
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հարցազրույցը La Difesa del Popolo շաբաթաթերթին։
«Ես շատ դրական եմ տրամադրված։ Ապագայի լավատեսական տեսլական ունեմ։ Ապագան ոչ թե 5, այլ 20-30 տարի հետո: Այսօրվա երիտասարդները, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում, կխուսափեն, որ սա կրկնվի: Նրանք հասկացել են, որ պատերազմներն անցյալի առարկա են»:
26.10.2023
ՀՀ Վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի «Դրախտը որոնելիս» ցուցահանդեսի բացումը Palazzo Pisani Revedin սրահում:
Ցուցահանդեսը ներկայացնում է տարբեր գեղարվեստական ստեղծագործություններ, ներառյալ հնագույն գրային համակարգեր ամբողջ աշխարհից, համալիր քարտեզագրական աշխատանքներ և հայկական խաչքարեր:
Ցուցահանդեսը հովանավորվում է Վենետիկի քաղաքապետարանի և Հյուպատոսության կողմից։
Համադրող՝ Անտիկյան պատկերասրահ։
20.10.2023
Հանդիպում Մարկոն քաղաքի քաղաքապետ պրն. Մատեո Ռոմանելլոյի հետ։
Մարկոնի քաղաքապետարանն առաջինն է Վենետոյի մարզում, որը ձեռք է բերել է PNRR-ի (Վերականգնման Ազգային Ծրագիր) ամենամեծ բաժինը որպես տարածքային վերակառուցման նպատակակետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքապետարանի քաղաքաշինական և արդյունաբերական զարգացումը, ինչպես նաև դրական փորձը և առաջիկա զարգացման ծրագրերը արժեքավոր գաղափարներով, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում:
04.10.2023
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր երեկոյան Մեստրեում (Վենետիկ) ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների հարազատներին։
08.09.2023
Հայոց Մեծ Հայրապետ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված արարողությունը Սբ. Ղազար կղզում՝ կազմակերպված Մխիթարյան Միաբանության կողմից Վենետիկում ՀՀ Հյուպատոսության հովանավորությամբ։
Մաեստրո Վահե Բեգոյանի ղեկավարած «Սաղմոսերգու» երգչախմբի բացառիկ մասնակցությամբ:
28.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վանաձորի հայ-իտալական «ITEX» տեքստիլ գործարանը։
Այցի ընթացքում Վարչապետին ուղեկցել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանը և Հյուպատոս պրն․ Գագիկ Սարուխանյանը։
Այս այցը ևս մեկ անգամ հաստատում է ոչ միայն երկու երկրների միջև առկա հիանալի հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները, այլև «Made in Armenia»-ի գերազանցությունը շքեղության պարագաների ոլորտում։
>>Հղում
04.08.2023
Այսօր Վենետիկի Մխիթարյան Միաբանության Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը Հյուպատոսությանը նվիրեց իր կողմից գրված՝ նշանավոր փիլիսոփա և աստվածաբան Ղևոնդ Ալիշանի Նամականին։
Նամականու առաջին հատորը լույս է տեսել 2020 թվականին Հայր Ալիշանի ծննդյան 200-ամյակի առթիվ։
Աշխատությունը կարևորագույն նշանակություն և ներդրում ունի մեր Երկրի և ողջ Հայության համար, որը Հայր Վահանի անգնահատելի ավանդի շնորհիվ պաշտպանում և տարածում է Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը։
23.07.2023
ՀՀ Նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանի այցը Վենետիկ:
Հայաստանի Պատվո Հյուպատոսությունում Նախագահը հանդիպում ունեցավ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի և Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ, որի ընթացքում տեղեկացավ Վենետիկի և Վենետոյի մարզի Հայ համայնքի արդիական հարցերի վերաբերյալ։
Այնուհետև, Նախագահն այցելեց Սուրբ Ղազար կղզի, որտեղ դիմավորեցին Մխիթարյան Միաբանության Հայրերը, ինչպես նաև Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները և Հայ համայնքի բազմաթիվ անդամները։
Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Նախագահին, ով իր Իտալիա այցի շրջանակներում ցանկություն հայտնեց հանդիպել նաև Վենետիկի Հայ համայնքին և Մխիթարյան Միաբանությանը։
>>Հղում
12.06.2023
Այսօր՝ 86 տարեկան հասակում, կյանքից հեռացել է իտալացի քաղաքական գործիչ և ձեռնարկատեր, Forza Italia կուսակցության առաջնորդ, Իտալիայի բազմակի Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։
Բեռլուսկոնին իր զգալի ներդրումն է ունեցել Իտալիայի պատմության մեջ՝ թողնելով կարևոր հետք Երկրի թե քաղաքական թե հասարակական կյանքի մեջ։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին և բոլոր հարազատներին։
07.06.2023
Շնորհակալություն ենք հայտնում սենատոր Ռաֆֆաելե Սպերանցոնին, ով լինելով վենետիկցի մշտապես ուշադիր է Հայ համայնքի նկատմամբ:
>>Հղում
30.05.2023
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հյուպատոսություն է այցելել Վենետիկի Քաղաքային խորհրդի նախագահ տկն․ Երմելինդա Դամիանոն։
Հյուպատոսը շնորհակալություն է հայտնել տկն․ Դամիանոյին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Քաղաքապետարանի (Կա Ֆարսետիի) ցուցաբերած ուշադրության համար, որի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառումներով հարուստ ծրագիր։
Ինչպես նաև, օգտվելով առիթից Հյուպատոսը իր բարեմաղթանքներն ուղղեց Իտալիայի Հանրապետության գալիք տոնի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Իտալիայի և Հայաստանի միջև եղած դարավոր կապերը էլ ավելի կամրապնդվեն։
>>Հղում
26.05.2023
Այսօր Հյուպատոսություն է այցելել Վենետիկի Կարաբինիերիների Հրամանատար Գեներալ Նիկոլա Կոնֆորտին:
Հանդիպման ընթացքում հյուպատոսը ներկայացրեց Վենետիկի Հայ համայնքի դարավոր ներկայության պատմությունը քաղաքում։ 🇮🇹 🇦🇲
Ինչպես նաև, քննարկվեցին օրինականության և հանցավորության դեմ գործող պայքարի միջոցները՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալով հանցավորության շատ ցածր մակարդակ համարվում է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը։
Շնորհակալություն ենք հայտնում Կարաբինիերիներին և Գեներալին այցելության, ինչպես նաև օտարերկյա հաստատությունների նկատմամբ իրենց ցուցաբերած ուշադրության համար:
13.05.2023
Այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելեցին Մշակույթի նախարարության խորհրդական Ֆրանչեսկո Ջուբիլեյը և Վենետիկի Քաղաքապետարանի Հանրային, Հանրակրթական կառույցների աշխատանքների գծով խորհրդական Ֆրանչեսկա Ձակարիոտոն:
Այցելության ընթացքում մեր հյուրերը կարողացան մոտիկից գնահատել հայկական հարուստ գեղարվեստական և մշակութային ժառանգությունը:
20.04.2023
Այսօր Վենետիկի քաղաքային խորհրդի նախագահ Էրմելինդա Դամիանոյի ներկայությամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությունը՝ Վենետիկի Scuola Grande San Teodoro-ում։
Հանդիպմանը իրենց ողջույնի խոսքը բերեցին Էրմելինդա Դամիանոն, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև Ռոբերտա Դի Մամբրոն և Կատերինա Կարպինատոն Կա Ֆոսկարի համալսարանից։
Այնուհետև, տեղի ունեցավ հետաքրքիր բանավեճ Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլիյանի և Կա' Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերարիի միջև։
Հատուկ շնորհակալություն Լիդո Պելլեստրինա (Lido Pellestrina) ասոցիացիայի նախագահ Ջերմանա Դանելուցիին հանդիպումը համադրելու և Վենետիկի հայ համայնքի հետ ունեցած բարեկամական կապի համար։
Այս գեղեցիկ նախաձեռնությունը եզրափակեց Նարեկ Ֆրանգուլյանը՝ նվագելով հայկական դուդուկը։ Երգչախումբը ղեկավարեց Ժուստին Ռապաչիոլիին, որը ուղեկցվեց Voci di Carta-ի ասոցիացիայի ընթերցումներով և հայերեն բանաստեղծություններով:
24.03.2023
Այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացավ Wizz Air ավիաընկերության կողմից իրականացվող Վենետիկի-Երևան ուղիղ չվերթների բացման արարողությունը «Դեպի Հայաստան» խորագրով։
Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանը - Gruppo SAVE, Wizz Air ավիաընկերությունը և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջության ոլորտի օպերատորների, ձեռնարկատերերի, լրագրողների և Հայ համայնքի անդամների ուշադրությանը ներկայացրեցին նոր ուղղությունը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը երկու Երկրների փոխադարձ ձեռքբերումների հարցում։
Միջոցառման ընթացքում հանդես եկավ նաև Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը ընդգծելով հետևյալը՝ «Մենք այսօր այստեղ ենք՝ աջակցելու նոր երթուղու առավելությունները ճանաչելի դարձնել ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում: Մեզ համար Wizz Air ավիաընկերությունը և Վենետիկի օդանավակայանը անվտանգության և հուսալիության երաշխիք են: Վստահ ենք, որ այս նոր երթուղու գործարկումը փոխադարձ օգուտներ կբերի Իտալիային և Հայաստանին թե՛ զբոսաշրջության թե՛ գործարար ոլորտի աճի համար»։
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Զբոսաշրջության Կոմիտեի Նախագահ տկն․ Սիսիան Պօղոսեանը, Մարքետինգի գծով վարչության պետ տկն․ Շուշան Կարապետյանը, Gruppo SAVE-ի կոմերցիոն տնօրեն պրն․ Կամիլո Բոցոլոն և Wizz Air-ի նախագահ պրն․ Ռոբերտ Քերին և Մխիթարյան Միաբանության Հայրերը:
08.03.2023
Վենետիկի քաղաքապետարանի սոցիալական ապահովության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գծով փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինիի քաղաքավարության այցը Հյուպատոսություն․ փոխքաղաքապետ, ով մշտապես ուշադիր է Հայ համայնքի կարիքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վենետիկի միջև եղած հինավուրց հարաբերությունները՝ շեշտադրումը դնելով տնտեսական-մշակութային կապերի հետագա զարգացման հնարավորությունների վրա, որոնք էլ ավելի կարող են ամրապնդվել վերջերս Մարկո Պոլո օդանավակայանից Վենետիկ-Երևան երթուղով մեկնարկած ուղիղ չվերթերի շնորհիվ։
Շնորհակալություն պրն․ Վենտուրինիին հաճելի և բեղմնավոր հանդիպման համար։
>>Հղում
23.02.2023
Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու և հայկական տաղավարի կազմակերպման գործում ունեցած դերակատարման համար:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստանը մշակույթի հնագույն օրրան է, և իր համար մեծ պատիվ է ծառայել իր Երկրին:
15.02.2023
Մի քանի կադրեր Վենետիկի Palazzo Pisani Revedin-ում Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» ցուցահանդեսի բացումից։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը՝ ժամը 10:30-13:30 և 14:30-18:00 ( երկուշաբթի՝ փակ):
>>Հղում
12.02.2023
Փետրվարի 15-ից մարտի 5-ը Վենետիկի Palazzo Pisani Revedin մշակութային կենտրոնում կներկայացվի հայ երիտասարդ արվեստագետ Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» գեղանկարների, գծանկարների և ձեռակերտ հագուստների անհատական ցուցահանդեսը: Համադրող՝ Անտիկյան պատկերասրահ։
Ցուցահանդեսը հովանավորվում է Վենետիկի քաղաքապետարանի և Հյուպատոսության կողմից։
Բացման ժամերը՝ 10:30-13:30 և 14:30-18:00
Երկուշաբթի՝ ոչ աշխ.
Հասցե՝ San Marco 4013/A 30124 Վենետիկ
>>Հղում
04.02.2023
“Take your Time for the Original Signs”
2023 թ. փետրվարի 4-ից 21-ը մեր սիրելի քաղաքը մեծ շուքով կրկին նշելու է Վենետիկի կառնավալը։
Այս տարվա ծրագիրը կանցկացվի Կենդանակերպի նշանի և 4 բնական տարրերի ներքո։
Միջոցառման մանրամասների համար՝
>>Հղում
12.01.2023
Հունվարի 12-ին Wizz Air ավիաընկերությունը մեկնարկեց Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան չվերթերը։
2023թ-ից հնարավոր կլինի թռչել դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթով։
Նախաձեռնությունը մեկնաբանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Սիսիան Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը՝ մաղթելով բարի աշխատանք, որը իր հերթին էլ ավելի կամրապնդի Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ու կապերը։
Շնորհակալություն ենք հայտնում Wizz Air ավիաընկերությանը և ներգրավված բոլոր գործընկերներին Երևանի հետ այս նոր կապի համար:
Ներկայացնում ենք բացման արարողության լուսանկարը և մամուլի որոշ հղումներ:
>>Հղում
12.01.2023
Լրագրող, նախկին պատգամավոր Դանիելե Կապեցոնեի այցը Հյուպատոսություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր թեմաների շուրջ՝ քննարկելով Վենետիկի և Հայ համայնքի միջև առկա հնագույն հարաբերությունները։ Բացի այդ, Հյուպատոսը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ներկայիս արտակարգ իրավիճակը՝ խնդրելով մամուլի ավելի մեծ ուշադրություն և ազդեցություն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի բնականոն իրավիճակը։
>>Հղում
06.01.2023
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ
03.01.2023
Ինչու Հայաստան?
ուսումնասիրիր պատմական վայրերը
հմայվիր նրա տպավորիչ ճարտարապետությամբ
գեղեցիկ լուսանկարներ արեք
համտեսիր համեղ ուտեստներ և խմիչքներ
ապրիր աշխարհի ամենահին և ժամանակակից քաղաքներից մեկը՝ Երևանը
Անկախ նրանից՝ դուք պատմության, բնության թե համեղ ուտեստների սիրահար եք, Հայաստանը միևնույնն է ձեզ համար բազմազան առաջարկներ ունի:
>>Հղում
24.12.2022
Հյուպատոսության աշխատակազմի անունից շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
28.11.2022
Արվեստագետ Անդրիուս Հարությունյանի և Վենետիկի Հայկական տաղավարի համադրող Անի Դավիդյանի այցը Հյուպատոսություն:
Հյուրերն ընդգծեցին Վենետիկի Արվեստի Բիենալեի այս տարվա ունեցած հաջողությունը՝ շուրջ 800.000 այցելու, որը պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Միայն ՀՀ տաղավարը «Ղարիբ» նախագծով գրանցել է շուրջ 100․000 այցելու՝ օրական միջինը 700 այցելությամբ։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Հյուպատոսությանը այս ամիսների ընթացքում ցուցաբերած կազմակերպչական և խթանող գործունեության համար։ Ինչպես նաև, երկուստեք հույս է հայտնվել ունենալ ապագա նոր համագործակցություններ գեղարվեստական և մշակութային ոլորտներում:
>>Հղում
28.11.2022
Այսօր Հյուպատոսությունը հրավիրված էր մասնակցելու Confindustria VenetoEst-ի Գլխավոր Ասամբլեային, որը միավորեց Հյուսիս-արևելյան՝ Վենետիկի, Պադովայի, Ռովիգոյի և Տրեվիզոյի Կոնֆինդուստրիաները:
Նոր Ասոցիացիան ՀՆԱ-ով և մեծությամբ երկրորդը կլինի Իտալիայում:
Բազմաթիվ տարածաշրջանային և ազգային իշխանություններից բացի, ողջույնի խոսքով առցանց միացումով հանդես եկավ Վարչապետ Ջորջիա Մելոնին:
>>Հղում
03.11.2022
2023 թ․-ի հունվարից մեկնարկում են Վենետիկ-Երևան ուղիղ չվերթերը։
Չվերթերները կիրականացնի «Wizz Air» ավիաընկերությունը։
03.10.2022
Այսօր Երևանում ՀՀ Նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանը և Վարչապետ Ն.Գ. Նիկոլ Փաշինյանն ընդունել են Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած իտալական պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում:
Պրն. Կուրցիոն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի։
>>Հղում
22.09.2022
Միլանի Պալացցո Վիսկոնտիում այսօր կանցկացվի «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» բիզնես ֆորումը։ Միջոցառումը կազմակերվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հռոմում ՀՀ Դեսպանության կողմից։
Սեպտեմբերի 22-24 Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում տեքստիլ և կոշկեղենի արդյունաբերության ոլորտի հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը և հանդիպել ոլորտի իտալական ընկերություններին՝ հնարավորթյուն ունենալով ձեռք բերելու և հաստատելու նորանոր համագործակցություններ:
>>Հղում
«MADE IN ARMENIA» -ն Միլանում - «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա 2022» Բիզնես ֆորում
18.09.2022
Այսօր Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ տեսանելիորեն հուզված, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ մամուլի ասուլիսում խոսնակն ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության պատմական բարեկամությունը։
Փելոսին նաև անվերապահորեն դատապարտել է ս․թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից կատարված վերջին հարձակումը, որը հարյուրավոր զոհերի, ավերածությունների և վանդալիզմի պատճառ դարձավ բնակելի տարածքներում։
>>Հղում
08.09.2022
Այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվեց Մխիթարյան Միաբանության Հիմնադիր՝ Մխիթար Աբբահոր երանացման և սրբադասման դատի փակման արարողությունը։
Արարողությունն անցկացվել է Վենետիկի Պատրիարք Արք․Ֆրանչեսկո Մորալիայի նախագահությամբ։
Ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ Դեսպան Ն․Գ․ Կարեն Նազարյանը, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և Վենետիկի Քաղաքային Խորհրդի Նախագահ տկն․ Էրմելինդա Դամիանոն։
05.09.2022
Այսօր երեկոյան ներկա գտնվեցինք հայ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշանի վերջին գլուխգործոցի՝ «Բնություն» ֆիլմի ցուցադրությանը։
Միջոցառումը կազմակերպվել է Վենետիկի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում՝ Isola Edipo-ի, Giornate degli Autore-ի, Փարիզի Cartier հիմնադրամի հետ համագործակցությամբ և Վենետիկում ՀՀ Հյուպատոսության հովանավորությամբ։
29.08.2022
Վենետիկի 79-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Isola Edipo e Giornate degli Autori-ն Փարիզի Fondation Cartier-ի հետ համագործակցությամբ և Վենետիկում ՀՀ Հյուպատոսության հովանավորությամբ ներկայացնում են հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմը։
Միջոցառումը տեղի կունենա ռեժիսորի ներկայությամբ ս․թ․ սեպտեմբերի 5-ին, Լիդոյի Սալա Լագունայում, որի ընթացքում կցուցադրվի նրա վերջին գլուխգործոցը՝ La Nature (Բնություն):
>>Հղում
23.08.2022
Հյուպատոսի պաշտոնական այցը Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայային։
Այս բեղմնավոր հանդիպման ընթացքում Հյուպատոսը և պրն․ Ձայան քննարկվել են հայ ժողովրդի և Վենետոյի միջև առկա դարավոր պատմամշակութային և տնտեսական կապերը։
Ինչպես նաև, այցի ընթացքում վերահաստատվել է Իտալիայի Վենետո և ՀՀ Լոռվա և Արմավիրի մարզերի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որոնց միջև արդեն իսկ առկա են փոխադարձ համագործակցության մի շարք արձանագրություններ։
Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց նահանգապետին Վենետոյի ամենահին համայնքներից մեկին՝ Հայ համայնքին, ցուցաբերվող մշտական ուշադրության համար։
>>Հղում
19.07.2022
Հաճելի հանդիպում Մխիթարյան միաբանության նախկին Աբբահայր և ներկայումս Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանի հետ։
Հայր Եղիան շնորհակալություն հայտնեց հյուպատոսին վաստակաշատ գիտնական, բանաստեղծ և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան երկհարյուրամյակի (1820-1901) կապակցությամբ որոշ միջոցառումների և ցուցահանդեսների իրականացմանն աջակցելու համար։ Հայր Ղեւոնդ Ալիշան առաջինն էր, ով ուսումնասիրեց Վենետոյի հայկական նյութերով հարուստ արխիվները՝ ի հայտ բերելով Վենետիկի և հայերի միջև առկա դարավոր կապերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանի դպրոցի հետ կապված տարբեր ծրագրեր, որոնք Մխիթարյան Միաբանության Հայրերը իրականացնում են Հայաստանում։
07.06.2022
Այսօր ճարտարապետ Արա Զարյանը և արվեստի գործերի վերականգնման մասնագետ տկն․ Քրիստին Լամուրեն Հյուպատոսությանը նվիրեցին Հայաստանի և Արցախի եկեղեցիների որմնանկարներին նվիրված իրենց գրքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր գաղափարներ Պադովայում արդեն իսկ ներկա «Հայ քրիստոնեական եկեղեցիների որմնանկարները» լուսանկարչական ցուցահանդեսի հետագա առաջմղման հնարավորությունների մասին, ոչ միայն Իտալիայում, այլ նաև արտերկրում։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ լուսանկարչական ցուցահանդեսը կտևի մինչև ս․թ․ հունիսի 26-ը երեքշաբթիից կիրակի, ժամը 10։00-ից 19։00, ք․ Պադովա, (Palazzo Zuchermann)։
>>Հղում
26.05.2022
Մայիսի 27-ին Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը այցելեց Հռոմ մասնակցելու UCOI-ի (Իտալիայում պատվավոր հյուպատոսների միություն) XLII համագումարին, ինչպես նաև այցելելու Իտալիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրը՝ Lungotevere dei Mellini 17․
Հյուպատոսը շնորհավորեց դեսպանության ողջ անձնակազմին նոր նստավայր տեղափոխվելու կապակցությամբ, այնուհետև դեսպան Ծովինար Համբարձումյանին ներկայացրեց Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսության գործունեության համապարփակ պատկերը: Քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված ապագա ծրագրերի հետ, որոնք առնչվում են Վենետոյի Հայ Համայնքին։
>>Հղում
20.05.2022
Կոմաբբիոյի քաղաքապետ Մարինա Պաոլա Ռովելլի և «Կոմաբիոն պատմում է Հայաստանի մասին» նախագծի կազմակերպիչ Ջուզի Թունիչիի քաղաքավարության այցը Հյուպատոսություն, ովքեր գտնվում են Վենետիկում, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ նվիրված հայկական արվեստին և հայերի ներկայությանը Վենետիկում։
Ծրագիրը հագեցած է այցելություններով, հանդիպումներով, որոնք կավարտվեն մայիսի 22-ին Սբ․ Ղազար կղզում, որտեղ ցանկացողները կարող են մասնակցել Մխիթարյան Մայրավանքում մատուցվող Սուրբ Պատարագին։
Հյուպատոսության կողմից հովանավորվող և Կոմաբիոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպված այս երկրորդ թողարկումը նույնպես արժանացավ շատերի ուշադրությանը՝ ստեղծելով մեծ հետաքրքրություն մեր Երկրի , մեր մշակույթի և պատմության նկատմամբ։
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին մասն անցկացվել է Կոմաբիո քաղաքում՝ ներառելով համերգներ, կոնֆերանսներ տարբեր դոցենտների հետ, ինչպիսիք են հայագետ Ալդո Ֆերարին, արվեստի պատմաբան Մարկո Ռուֆֆիլին, լուսանկարիչ Յակոպո Սանտինին, գրող և սոցիոլոգ Ակոպ Մանուկյանը, «Հայաստան և Լեռնային Ղարաբաղ» գրքի հեղինակ Նադիա Պասքուալը։
>>Հղում
19.05.2022
Այսօր Հայաստան կատարած ինստիտուցիոնալ այցի շրջանակներում, Միջխորհրդարանական միությունում երկկողմ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի նախագահ Սենատոր Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած 5 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը այցելեց 2019 թ․-ին Երևանում հիմնադրված հայ-իտալական Sartex CJSC գործարանը։
Հայ-իտալական SARTEX գործարանը, որը ներկայումս ունի մոտ 800 աշխատակից, հանդիսանում է հագուստի արտադրության առաջատար այնպիսի իտալական հեղինակավոր ապրանքանիշերի համար, ինչպիսիք են MaxMara, Prada, Moncler, Dolce & Gabbana, Armani, Peuterey:
Պատգամավորները այցելելեցին նաև ընկերության տարբեր բաժիններ՝ ծանոթանալու բարձրորակ հագուստի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև շփվելու գործարանում ներկա աշխատակիցների հետ:
Այս այցը ևս մեկ անգամ հաստատում է մեր Երկրների միջև առկա բեղմնավոր համագործակցության ապագա հնարավորություները։
17.05.2022
Հանդիպում Վճռաբեկ Դատարանի Դատավոր, մեր համայնքի մեծ բարեկամ տկն․ Մաուրա Կապրիոլիի և Վենետիկի Scuola Grande San Giovanni Evangelista եկեղեցու Մեծ տեղապահ Դիեգո Վեկիատոյի հետ։
Հյուպատոսը և պրն․ Դիեգո Վեկիատոն, ով Վենետո նահանգի միջազգային հարաբերությունների ղեկավարի պաշտոնում ավելի քան 30-ամյա փորձ ունի, միասին գնահատեցին վենետիկյան մշակութային ուղի ստեղծելու նախաձեռնությունը, որը նպատակ կունենա էլ ավելի արժևորել Վենետիկի Հայ Համայնքի մշակութային ժառանգությունը։
Այս կարևոր նախաձեռնության անցկացման վայր կարող է դառնալ նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրատ-Ռափայելյան վարժարանը (Կա Զենոբիո Պալատը)։
>>Հղում
09.05.2022
Ս․թ․ մայիսի 13-ից կմեկնարկեն մի շարք միջոցառումներ Հայաստանի հյուպատոսության կողմից հովանավորվող «Կոմաբիոն պատմում է Հայաստանի մասին» նախագծի շրջանակներում։
Համաժողովներ, համերգներ, սեմինարներ, հայկական խոհանոցի ավանդական ուտեստներ և շատ ավելին մեր հարուստ մշակույթը բացահայտելու համար:
Ամբողջական ծրագրին ծանոթանալու համար՝
>>Հղում
02.05.2022
7 մայիս - 26 հունիս 2022, Պադովա (Palazzo Zuckermann) «Հայ քրիստոնեական եկեղեցիների որմնանկարները» լուսանկարչական ցուցահանդես - Արա Զարյան և Քրիստին Լամուրե
Ցուցահանդեսը բաղկացած է 70x100 սմ 27 գունավոր լուսանկարչական վահանակներից, որտեղ ներկայացված են 3 եկեղեցիների՝ Լմբատավանքի, Հաղպատի և Դադիվանքի որմնանկարները։
Մշակութային նախագծին իրենց ներդրումն են ունեցել Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը, ITALIARMENIA և Casa di Cristallo ասոցիացիան:
>>Հղում
21.04.2022
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի և այլ պաշտոնյաների ներկայությամբ կատարվեց Վենետիկի Բիենալեի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հայկական տաղավարի բացումը՝ ներկայացնելով «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան և Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):
Հիանալի հնարավորություն՝ ճանաչելու և տեսանելի դարձնելու հայկական արվեստն ու մշակույթն աշխարհում: Մեր լավագույն բարեմաղթանքները արտիստին և ողջ անձնակազմին՝ մաղթելով հաջողություն, բուռն աշխատանքային ու մշակութային գործունեություն։
Հայաստանի տաղավար այցելել ցանկացողների համար հասցեն հետևյալն է՝ Campo de la Tana 2125, Castello - Venice (Arsenale):
Բիենալեն կանցկացվի 2022 թ․-ի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը ՝ «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո:
>>Հղում
16.04.2022
Վերջապես մեր պատանի ուսանողները հաջողությամբ ավարտեցին Հյուպատոսության կողմից կազմակերպված «Հայոց լեզուն սկսնակների համար» դասընթացները:
Հայկական ծագում ունեցող փոքրիկների համար կազմակերպված այս ուսումնական դասընթացները նպատակ ունեին փոխանցել հայոց լեզվի հիմունքները և ամրապնդել մեր տարածաշրջանում գտնվող հայ համայնքի կապերը:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ թե ներկա թե հեռակա մասնակցության համար, ինչպես նաև իրենց ընտանիքներին։ Այս փոքրիկ, բայց կարևոր նպատակին հասնելը հնարավոր դարձավ նաև շնորհիվ ուսուցչուհի Անի Հարությունյանի, ում մեր շնորհակալությունն ենք հայտնում այս արդյունավետ համագործակցության համար:
Մեր բարեմաղթանքները բոլոր մասնակիցներին՝ հույս ունենալով, որ դասընթացների այս առաջին փուլը կխրախուսի նրանց էլ ավելի ուսումնասիրել և խորացնել հայկական մշակույթը։
03.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արտաքին գործերի Նախարար Լուիջի Դի Մայոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների Դեսպանները։
>>Հղում
13.03.2022
Այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ հինգերորդ նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
Հայտնում ենք մեր շնորհավորանքները՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք Հայաստանի և հայ ժողովրդի համար։
>>Հղում
18.02.2022
Այսօր Ն.Գ. Դեսպան Ծովինար Համբարձումյանն այցելել է 2019 թ․-ին Երևանում հիմնադրված «Սարտեքս» ՓԲԸ գործարան։ ՍԱՐՏԵՔՍ գործարանում ներկայումս աշխատում է շուրջ 700 աշխատակից և այն հանդիսանում է առաջատարը իտալական ամենահեղինակավոր ապրանքանիշերի հագուստի արտադրության մեջ՝ ինչպես օրինակ MaxMara, Moncler, Prada, Peuterey, Dainese և այլն:
Դեսպանը հնարավորություն ունեցավ տեղեկանալու նորագույն տեխնոլոգիաների, ժամանակակից մեքենաների և արտադրության բոլոր փուլերի մասին, որոնք գործարանն իրականացնում է որակի բարձր մակարդակ ապահովելու համար՝ նպատակ ունենալով արդարացնել միջազգային գործընկերների ակնկալիքները:
Բացի այդ, Դեսպանը զրուցել է ինչպես հայ, այնպես էլ իտալացի անձնակազմի հետ՝ շնորհակալություն հայտնելով բոլորին կատարված անգնահատելի աշխատանքի, Հայաստանի և Իտալիայի միջև արդյունավետ համագործակցության, ինչպես նաև «Made in Armenia»-ն աշխարհում առաջ մղելու համար։
25.01.2022
Հանդիպում Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Պաոլո Կապուցոյի հետ։
Կենտրոնը պահպանում է տեղեկատվության շատ բարձր մակարդակ և ղեկավարում է մշակութային և քաղաքական հարաբերությունները Իտալիայի և աշխարհի այլ երկրների միջև:
Հյուպատոսը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պատերազմին առնչվող մամուլի հոդվածների միջոցով ցուցաբերած ուշադրության համար։
>>Հղում
06.01.2022
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ