14.12.2021
ՀՀ արդարադատության նախարար Ն․Գ․ Կարեն Անդրեասյանի այցը Հյուպատոսություն, ով Վենետիկում է գտնվում «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովի շրջանակներում։
Այս հանդիպումը հերթական հաստատումն է միջազգային կառույցներում Հայաստանի ակտիվ և մշտական մասնակցության։
>>Հղում
06.11.2021
Իտալիայի Սենատի նախագահ Ն․Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատիի բացառիկ այցը հայկական Սուրբ Ղազար կղզի։
Նախագահ Կազելատիին ընդունեց Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև բազմաթիվ տարածքային և ազգային իշխանության ներկայացուցիչներ։
Տկն․ Կազելլատիի այցը ողջունվեց նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։
27.10.2021
Պատմական իրադարձություն։ Հայաստան և Սուրբ Աթոռ. Առաքելական Նվիրակության բացումը Երևանում
>>Հղում
16.10.2021
Վենետիկի ՀՀ Հյուպատոսությունում մեկնարկել են հայոց լեզվի և քերականության դասընթացները մեր համայնքի փոքրիկների համար։
Համագործակցության համար հատուկ շնորհակալություն ուսուցչուհի Անի Պորտուգալյանին և Միլանի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Տիրայրին:
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 041-5237865։
09.10.2021
Հայաաստանի Հանրապետության Նախագահ Ն․Գ․ Արմեն Սարգսյանի պատվավոր այցը Վենետիկի Հյուպատոսություն։
Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին տեղեկացրեց Վենետիկի և Վենետոյի տարածաշրջանի հայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ:
Կարևորագույն նշանակության այց, որը ևս մեկ անգամ հաստատում և ամրապնդում է Հայաստանի և Վենետիկի միջև ինստիտուցիոնալ կապերը:
>>Հղում
24.09.2021
Վենետիկ - Հայաստանի Անկախության 30-ամյակը
24.09.2021
Այսօր Վենետիկում ՀՀ հյուպատոսությունը, Դեսպան Ն․Գ․ տկն․ Ծովինար Համբարձումյանի, Սենատի փոխնախագահ տկն․ Պաոլա Տավերնայի, տարածքային և ազգային իշխանությունների, Մխիթարյան միաբանության Հայրերի և Հայ համայնքի բազմաթիվ այլ անդամների և ընկերների հետ միասին տոնեց Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը` Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:
Միջոցառում, որն անցկացվել է բացառապես Վենետիկում. խորհրդանշական վայր, որն աչքի է ընկնում հայ ժողովրդի հետ պատմամշակութային ամուր կապերով։
21.09.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Անկախության տոնի կապակցությամբ։
08.09.2021
Մասնակցեցինք Տ. Կորյուն Սրկ. Ճենանյանի քահանայական ձեռնադրության արարողությանը Սբ․ Ղազար մայրավանքում։ Պատարագը անցկացվեց Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի կողմից։
21.08.2021
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 70-ամյակն է:
Միանում ենք Վեհափառ Հայրապետին ուղղված շնորհավորանքներին՝ հույս ունենալով, որ Տերը կշնորհի նրան երկար տարիների կյանք և առողջություն՝ թույլ տալով շարունակել իրականացնել Առաքելական եկեղեցու առաջնորդի և համայն հայ ժողովրդի հոգևոր հովվի իր անգնահատելի առաքելությունը:
19.08.2021
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար։
>>Հղում
07.08.2021
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Վստահ եմ՝ կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին»։
>>Հղում
29.07.2021
Այսօր հյուրընկալեցինք Confapi Venezia-ի (Վենետիկի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) տնօրենների խորհրդին։ Ներկա էին նախագահ Մարկո Ձեկինելին, տնօրեն Նիկոլա Ձանոնը և ղեկավար խորհրդի այլ անդամներ:
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և Նախագահ Մարկո Ձեկինելը հաստատեցին այս հանդիպումների կարևորությունը և հույս հայտնեցին, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության և Վենետո շրջանի միջև համագործակցությունը և տնտեսական կապերը կզարգանան և կամրապնդվեն:
28.07.2021
Հյուպատոսությունում տեղի է ունեցել գործնական հանդիպում «Ավրորա 2021» մրցանակաբաշխության
տնօրեն տկն. Նանա Նազարյանի հետ՝ քննարկելու հանդիսության կազմակերպչական հարցերը: «Ավրորա»-ն միջազգային կարևոր մրցաբաշխություն է, որն այս տարի բացառիկ կարգով կանցկացվի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-ից 10-ը:
Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց «Ավրորա» բարեգործական կազմակերպության ղեկավարությանը
այս հեղինակավոր իրադարձության համար Վենետիկ քաղաքն ընտրելու համար՝ միաժամանակ հաստատելով իր պատրաստակամությունն աջակցելու արարողության կազմակերպման հարցերին:
>>Հղում
19.07.2021
«Ճանապարհորդություն դեպի Հայաստան. հին ժամանակներից մինչև մեր օրերը»
Հեղինակներ՝ Ալդո Ֆերրարի, Սոնա Հարությունյան, Պաոլո Լուկկա
>>Հղում
12.07.2021
Եվրոպայի չեմպիոններ!
06.07.2021
G20-ի շրջանակներում Իտալիայի նախագահության կապակցությամբ հուլիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Վենետիկում կանցկացվի աշխարհի ամենաարդյունաբերական երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների գագաթնաժողովը: Հանդիպումը նպատակ ունի զարգացնել և խորացնել միջազգային կարևորություն ունեցող խնդիրները՝ այսպիսով ձեռք բերելով համաձայնություն տնտեսության և համաշխարհային վերականգնման հարցերում արված եզրակացությունների շուրջ:
>>Հղում