30.06.2021
Հուլիսի 4-ին` ժամը 19.00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
«Բարեկամության շառավիղներ»․ լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում
Ծրագրում կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:
21.06.2021
Երեկ Հայաստանում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների մեծամասնությունը՝ 53,92%։ Նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կուսակցությունը հավաքել է ձայների 21,04% -ը, մինչդեռ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 %: Նոր Խորհրդարանը կազմված կլինի այս երեք քաղաքական ուժերից:
28.05.2021
Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ խնդրանքները՝ Հյուպատոսությունը հայտնում է, որ հավաքում է հայոց լեզվի (արևելահայերենի) ուսուցման դասընթացներին մասնակցելու բաժանորդագրություններ՝ նախատեսված Վենետոյի և Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի շրջաններում բնակվող հայկական ծագմամբ երեխաների համար։
Դասընթացն ունի երկակի նպատակ՝ սովորեցնել հայոց լեզու երեխաներին և ամրապնդել տարածաշրջանում գտնվող հայ համայնքի անդամների միջև կապը:
Դասընթացները լինելու են անվճար և վարելու են հայերենը որպես մայրենի լեզու ունեցող ուսուցիչները։
Կազմակերպչական պատճառներից ելնելով` կապված դասընթացների ամսաթվի, անցկացման վայրի և ձևաչափի հետ, բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են խնդրում ենք ուղարկել ստորև նշված տեղեկատվությունը մինչև ս․թ․ հունիսի 30-ը։
info@consolatoarmenia.it էլ․ հասցեին ուղարկվող տեղեկատվությունը՝
- ծնողներից մեկի կամ օրինական խնամակալի անունը, ազգանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը
- Մասնակից երեխաների թիվը, տարիքը, գրավոր և խոսակցական հայերենի իմացության մակարդակը
22.05.2021
Այսօր Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Դեսպան Ն․Գ․ տկն․ Ծովինար Համբարձումյանից ստացավ նոր Էկզեկուատուրը, որը Հյուպատոսությանը հնարավորություն է տալիս շարունակել իրականացնել իր առաքելությունը Հայաստանի Հանրապետություն համար մինչև 2026թ․-ը:
Հյուպատոսը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար՝ միևնույն ժամանակ հաստատելով իրեն հանձնված գործառույթներն իրականացնելու և Հայաստանի և Հայ համայնքի շահերը խթանելու հարցում առավելագույն նվիրվածությունը:
21.05.2021
Հայաստանի Հյուպատոսությունը, մշտապես խրախուսելով Իտալիայի և Հայաստանի միջև տնտեսական-մշակութային կապերը, խթանել և կազմակերպել է կարևոր հանդիպում ԹՈՒՄՈ - Ստեղծագործական Տեխնոլոգիաների Կենտրոնի և MAW Հիմնադրամի - Girls Code It Better-ի միջև՝ Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի բացառիկ ներկայությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նորարարությունը, տեխնոլոգիան և սոցիալական ընդգրկումը, ինչպես նաև ոլորտի առաջատարների միջև՝ ինչպիսիք են ԹՈՒՄՈ-ն և MAW-ը, ստրատեգիկ գործընկերություն զարգացնելու հնարավորությունը:
Բացի այդ, Հյուպատոսությունը կազմել է շարունակական հանդիպումների օրակարգ՝ ուղղված երկու Երկրների տարբեր ոլորտներում նոր հարաբերությունների և նոր ուղիների զարգացման նպաստմանը:
24.04.2021
Վենետիկում Հայաստանի Պատվո Հյուպատոսությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ համատեղ, ներկայացնում է «106 տարվա լռություն - Վերածնունդ» համերգը` նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր հայերը ոգեկոչում են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակը:
24.04.2021
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
24.04.2021
Շնորհակալություն Ռենատո Բռունետտային
«Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը:
1915 թ.-ի ապրիլի 24-ին սկիզբ առավ Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն հայ քաղաքացիներին՝ ոգեշնչելով նաև Հիտլերին վերջնականորեն լուծելու հրեաների հարցերը:
Իտալահայերի ակտիվ համայնքն արտակարգ հարստություն է մեր երկրի համար, որն իրավունք չունի անտեսելու այս ժողովրդի` մինչ այժմ ծորացող վերքը: Այդ իսկ պատճառով՝ լինելով ծնունդով Վենետիկից, քաղաք, որի համար ոչ պակաս հպարտության առարկա է Իտալիայի ամենահին և մշակութային հայկական բնակավայրը լինելու հանգամանքը՝ իմ երախտագիտությունն ու սերն եմ հայտնում այս մեծ ժողովրդին այս սգո օրվա կապակցությամբ՝ իրենց կենսական ուժի հետ մեկտեղ»:
24.04.2021
«Հայոց ցեղասպանության ամենաուժեղ պատասխանը աշխարհի բոլոր հայերի կյանքն ու տաղանդն է»:
Անտոնիա Արսլան, Սարգիս Ղազարյան, Պաոլո Կեսսիսօգլու, Հենրիխ Մխիթարյան, Լաուրա Էֆրիկյան, Զառա Պողոսյան, Ջորջիո Պետրոսյան, Արմեն Պետրոսյան Արարատ Խաչիկյան, Էրմաննո Արսլան, Միքայել Օհանջանյան, Ալեքսան Ալեքսանյան, Ալեսսանդրո Ալեքսանյան, Ռուպեն Տիմուրյան, Ադրիանա Հովհաննիսյան, Մարիո Սիլլանի Դջերահյան, Դիրան Տիմուրյան, Գևորգ Եղիկյան, Ջաննի Էֆրիկյան Լիլիթ Սարուխանյան, Վռամ Օկնայան, Ստեֆանո Սերապյան, Մարինե Գալստյան, Գրեյս Արսլանյան, Գայանե Կասնատի, Ֆրանկո Ագոպյան, Անահիտ Առաքելյան, Վարդան Մերկադանտի, Վահան Հարությունյան, Հայանե Խոդավեերդի, Լուսինե Ագոպյան, Սարա Ռիչչի, Ֆրանչեսկո Ագոպյան, Նաիրի Մերկադանտի
20.04.2021
Վճռաբեկ Դատարանի Դատավոր և մեր համայնքի մեծ բարեկամ տկն․ Մաուրա Կապրիոլիի քաղաքավարության այցը:
Տկն․ Կապրիոլին անձամբ է հետևում, Մշակութային Ժառանգության Նախարարության միջոցով, 2019 թ․-ի նոյեմբեր ամսվա ջրի բացառիկ բարձր մակարդակի հետևանքով վնասներ կրած հայկական Սբ․ Ղազար կղզու եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ ֆոնդերի որոնմանը:
Հյուպատոսը խորապես շնորհակալություն հայտնեց տկն․ Կապրիոլիին՝ մեր համայնքի պատմական և մշակութային ժառանգության վերակազմավորմանը ցուցաբերած կարևոր աջակցության համար։
18.04.2021
Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն:
17.04.2021
Հաճելի հանդիպում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանի հետ, ով այս օրերին գտնվում է Իտալիայում՝ Արենա Դի Վերոնա օպերային հեղինակավոր թատրոնի հետ համագործակցության շրջանակներում: Հաջողություն ենք մաղթում պրն. Տիգրանյանին՝ վստահ լինելով, որ իր տաղանդը հիմք կհանդիսանա Իտալիա-Հայաստան մշակութային կապի ամրապնդմանը:
>>Հղում
25.03.2021
Վենետիկի 1600 ամյակը
421թ․-ի մարտի 25-ին հիմնադրվել է Վենետիկ քաղաքը։ Հայաստանն ու Վենետիկն ունեն հազարամյա պատմություն․ խոր և ամուր կապեր, որոնք պահպանվել են ժամանակի ընթացքում:
Մեր շնորհավորանքները մեր գեղեցկագույն և սիրված Վենետիկի 1600 ամյակի կապակցությամբ։
18.03.2021
Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա շրջանի «Ծիծեռնակ» Ասոցիացիայի Նախագահ պրն․ Դանիել Թեմրեզյանի այցը Հյուպատոսության գրասենյակ։
Քննարկված բազմաթիվ թեմաներից առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի հայ համայնքին վերաբերող հարցերին: Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել թատերական ներկայացում` ի հիշատակ հայ ժողովրդի ողբերգությունների, համատեղելի երկրում տիրող Covid-19 համաճարակային իրավիճակի հետ:
05.03.2021
Այսօր Հայաստան մեկնեց 4-րդ հումանիտար օգնության բեռնատար մեքենան՝ ուղղված Արցախի պատերազմից տուժած մեր հայրենակիցներին։ Այս ամենը հնարավոր դարձավ Իտալիայի հայ համայնքի անգնահատելի համագործակցության և մեր իտալացի ընկերների աջակցության շնորհիվ՝ ցուցադրելով մեր հայրենակիցների նկատմամբ ունեցած մտերմությունն այս դժվարին պահին։
Շնորհակալություն ենք հայտնում Maniverso մարդասիրական կազմակերպությանը, Մխիթարյան Միաբանությանը, Caritas Vittorio Veneto-ին, Angolo del Riuso Solidale Venezia-ին, Associazione guide e scout cattolici italiani Agesci Mestre 6-ին, Caritas di Fontanelle-ին, Միլանի Հայ Առաքելական Եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են ապրանքների հավաքման, կազմակերպման և դասավորման աշխատանքներին։ Շնորհակալությու՛ն բոլորին։
18.02.2021
Վերոնայի Քաղաքային Խորհուրդը միաձայն հաստատեց «Աջակցություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը» օրակարգը, որով քաղաքապետը և խորհուրդը կդիմեն ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման հարցով:
Շնորհակալությու՛ն Վերոնա:
>>Հղում
09.02.2021
Հանդիպում Վենետիկի քաղաքապետարանի հասարակական աշխատանքների ղեկավար Ֆրանչեսկա Ձակկարիոտտոյի հետ՝ հաստատելով հայ համայնքի և Վենետիկ քաղաքի պատմական կապը: Հանդիպման ընթացքում տկն․ Ձակկարիոտտոն հետաքրքրվեց նաև Սբ․ Ղազար կղզու դրությամբ, որը բավականին ծանր տուժել էր 2019 թ․-ի նոյեմբեր ամսվա ջրի բացառիկ բարձր մակարդակի հետևանքով:
Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած բնակչությանն ուղղված մարդասիրական օգնություն հավաքելու համար, որը հնարավոր դարձավ նաև վենետիկցիների առատաձեռնության և աջակցության շնորհիվ:
27.01.2021
Այսօր Վենետիկից մեկնարկել է մարդասիրական օգնության ապրանքների հավաքման առաջին մասը, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայ բնակչությանը:
Ձեր առատաձեռնության շնորհիվ հավաքվել են հարյուրավոր արկղեր, որը ևս մեկ անգամ ապացուցում է Ձեր մտերմությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։
Շնորհակալությու՛ն բոլորին։
18.01.2021
Ուշադրություն
Կազմակերպում ենք 4րդ մարդասիրական օգնության բեռի առաքումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած մեր հայրենակիցներին։
Ապրանքների հավաքման վերջնաժամկետն է 13/02/2021թ․։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +39 041 52 37 865
06.01.2021
Մասնակցություն Վենետիկի Սբ․ Ղազարում անցկացվող Սուրբ Ծննդյան պատարագին հայ համայնքի հետ։