04.09.2020
Հաճելի հանդիպում Rai-ի Նախագահ պրն․ Մարչելլո Ֆոայի հետ, ով ներկա էր Վենետիկում 77-րդ Կինոփառատոնի շրջանակներում։
Հանդիպումը ուղեկցվել է տարբեր նախագծերի վերաբերյալ մտքերի և կարծիքների փոխանակմամբ, որոնք կարող են ընդգրկել Հայաստանը և Սբ․ Ղազար կզղին։
02.09.2020
Վերջապես մեկնարկեց Վենետիկի 77-րդ կինոփառատոնը, որը կանցկացվի Վենետիկի Լիդո կղզում սեպտեմբերի 2-ից 12-ը ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտո Բարբերիի ղեկավարությամբ։
Ինչպես միշտ, սպասվում են միջազգային կինոյի ամենամեծ աստղերը, ովքեր հավակնելու են փառատոնի գլխավոր մրցանակին՝ հեղինակավոր “Ոսկե առյուծ”-ին։
>>Հղում
01.09.2020
Մասնակցություն «Shaping a Sustainable Multilateralism» միջոցառմանը Վենետիկի Կա' Կորներ դելլա Ռեջինա պալատում, որտեղ որպես խոսնակ ներկա էր Տնտեսական Զարգացման Նախարար Ստեֆանո Պատուանելլին։
>>Հղում
24.07.2020
Այս տարի նշվում է հայ բանաստեղծ, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, քրիստոնյա վանական Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո Լեգեոնի Դափնեկիր (1886թ․). 1838 թ․-ին դառնալով Մխիթարյան Միաբանության անդամ իր կյանքի մեծ մասը ապրել և ստեղծագործել է Սուրբ Ղազար կղզում։
12.07.2020
Միանում ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանու օգտագործմամբ հրադադարի ռեժիմի խախտումը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ խստորեն դատապարտելու մեջ:
26.06.2020
Ամենադժվար պահերին Իտալիան իր աջակցությունն է ցուցաբերում հայ ժողովրդին: Մենք ուժեղ ենք միասին:
Խորապես շնորհակալ ենք նշանակալից ներդրման համար:
24.04.2020
Մեր համայնքը խորին ցավով հիշում է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը (Մեծ Եղեռն): Այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք հայ ժողովրդի պատմության մեջ տեղ գտած այս սարսափելի իրադարձության անմեղ զոհերի հիշատակը:
06.03.2020
Հանդիպում Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունարոյի հետ
Ի նշան Վենետիկի հայկական համայնքի հետ բարեկամական կապերի՝ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունարոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք կկարողանան լուծում տալ 2019 թ․-ի նոյեմբեր ամսվա ջրի բացառիկ բարձր մակարդակի պատճառով հայ համայնքի կրած վնասներին:
27.02.2020
ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունը, COVID-19 վիրուսի տարածման պատճառով, խորհուրդ է տալիս խուսափել հետևյալ երկրներ ուղևորություններից, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն՝ Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա (առավելապես՝ հյուսիսային շրջաններ):
Ցանկացած անհրաժեշտ տեղեկատվության համար խորհուրդ ենք տալիս կապ հաստատել տարածքային իշխանությունների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
05.02.2020
Հանդիպում Պրն․ Էնրիկո Գավագնինի հետ, Անվտանգության հարցերով Վենետիկի քաղաքապետարանի նշանակված խորհրդական՝ քննարկելու հաջորդ Իտալիա-Հայաստան Տնտեսական Ֆորումին նորարարական հարթակի ներմուծման հնարավորությունը Հայաստանի մարզային վարչություններում՝ նվիրված քաղաքացիների անվտանգությանը:
01.02.2020
2020թ․ Փետրվարի 1-ին 17:30-ին, Unisono Երաժշտական Կենտրոնում, Պիացցա Վիտտորիո Էմանուելե 4 Ֆելտրե, տեղի ունեցավ հիշատակի երեկո նվիրված երկու հայ արվեստագետների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի, կյանքին և ստեղծագործություններին:
Միջոցառումը անցկացվել է նաև Վենետիկում Հայաստանի Պատվո Հյուպատոսության հովանու ներքո:
06.01.2020
Սուրբ Ծննդյան պատարագը հայ համայնքի հետ Վենետիկի Սբ. Ղազար կղզու եկեղեցում։
Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդն ու Ամանորը։
02.12.2019
Պատգամավոր Ջիորջիո Սիլլիի քաղաքավարության այցը Հայաստանի Հյուպատոսություն՝ ի նշան մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների:
20.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Վենետիկի Սուրբ Ղազար կղզի
12.11.2019
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքի բնակչությանը, որը լուրջ վնասներ է կրել վերջերս տեղի ունեցած եղանակային աղետի հետևանքով:
01.11.2019
Երևանում 500 նոր աշխատատեղով Sartex գործարանի բացման արարողությունը
Ներկա են գտնվել ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն և այլ բարձրադիր մարմինների ներկայացուցիչներ
28.10.2019
Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահի այցը Հռոմ
Իտալացի խորհրդարանականների պարգևատրում ՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար
24.10.2019
Հանդիպում Իտալիայում Պատվավոր Հյուպատոսների Միության փոխնախագահ Պրն․ Մատտիա Կարլինի հետ
24.10.2019
Մասնակցություն Եվրասիական 12-րդ Տնտեսական ֆորումին, Վերոնա
Խոսնակներ ՝ Իգոր Սեչին, Ռոմանո Պրոդի, Էմմա Մարսեգագլյա, Անտոնիո Ֆալլիկո
Վարող ՝ Ռայր Սիմոնյան
17.09.2019
Հանդիպում Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու Վարդապետ Տիրայր Հակոբյանի հետ