21.12.2020
1-ին աշխարհաքաղաքական ֆորումը կազմակերպված Report Difesa-ի կողմից
Հյուպատոսի խոսքը՝ սկսած ժամը 10:25-ից, Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերջերս տեղի ունեցած պատերազմի վերաբերյալ, տուժած տարածքների ներկա իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի մարտահրավերի մասին՝ ուղղված Հայաստանի դեմ և Ռուսաստանի նոր դերի մասին:
Մասնակցում են՝ Դեսպան Ումբերտո Վատտանի
Պատգամավոր Վիտո Կոմենչինի
Մատտիա Կարլին - Հյուպատոսների Միության փոխնախագահ
Լուկա Տատարելլի - Report Difesa-ի տնօրեն
Գեներալ Ֆրանչեսկո Իպպոլիտի
Մաուրո Ֆուրլանետտո - Մալթայի Պատվո Հյուպատոս
Կառլո ԴալլաԱվա - Ռուսաստանի Պատվո Հյուպատոս
>>Հղում
04.12.2020
Իտալիայում Հայաստանի Դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի պատվավոր այցը Վենետիկ:
Հանդիպման ընթացքում Հյուպատոս Գագիկ Սարուխանյանը Դեսպանին տեղեկացրեց Վենետոյի հայ համայնքին վերաբերող տարբեր իրադարձությունների և կարևոր հարցերի մասին:
Դեսպանը տեղեկացվել է նաև տարբեր քաղաքային վարչակազմերում Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձևերի առաջընթացի մասին:
Ինչպես նաև, Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Վենետոյի Հայ Համայնքին՝ վերջերս Արցախի բնակչության համար առատաձեռն մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար:
03.12.2020
3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, որոնք նույնպես նպաստել են հավաքին՝ տրամադրելով ապրանքներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Համայնքի ակտիվ անդամներին ապրանքների հավաքագրումը իրականացնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրենց լուման են ներդրել այս նախաձեռնությունում։
Ականատես եղանք մի հսկայական մարդկային համագործակցության և համախմբվածության, որոնք աներկմտաբար կերտում են անգնահատելի համամարդկային արժեքներ։
Շնորհակալություն բոլորին։
27.11.2020
Դանիելե Դելլ՛Օրկոյի ճանապարհորդական օրագիրը՝ ներառյալ տեքստ և նկարներ:
Ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախի բնակչությանն աջակցելու համար:
>>Հղում
19.11.2020
Ուշադրություն
Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսությունը՝ արդեն իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպելով հակամարտությունից տուժած մեր հայրենակցներին ուղղված 2 հումանիտար օգնությունների առաքումը Հայաստան, հայտնում է, որ կազմակերպվում է 3-րդ բեռի առաքումը:
Ապրանքների հավաքման վերջնաժամկետը՝ 30/11/2020թ․։
Ապրանքների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +39 041 52 37 865:
11.11.2020
Հանդիպում Իտալիայի Հյուպատոսների Միության փոխնախագահ պրն. Մատտիա Կարլինի հետ, ով անհապաղ տեղեկացվել է աշխարհաքաղաքական իրավիճակի և Կովկասում ընթացող վերջին իրադարձությունների մասին:
06.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության դեմ:
>>Հղում
28.10.2020
Ազոլոյի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց աջակցել հայ ժողովրդին ՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) անկախության ճանաչման հարցով և պարտավորվեց դիմել Իտալիայի իշխանություններին ճանաչելու Արցախը, որպես հայ ժողովրդի հետ համերաշխության նշան՝ նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին:
Շնորհակալություն Ազոլո
>>Դիտել՝ 8:40-ից
26.10.2020
Վենետոյում Հայաստանի Պատվո Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հարցազրույցը «La Nazione Futura»-ին։
>>Հղում
15.10.2020
Վենետոյում Հայաստանի Պատվո Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հարցազրույցը «La Nuova di Venezia» թերթին։
>>Հղում
09.10.2020
Հանդիպում հայտնի լրագրող և գրող Աւետիս Հաճեանի հետ
Քննարկվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում ընթացող պատերազմի թեման և դրա սոցիալ-քաղաքական հետևանքները։
06.10.2020
Վենետիկի Պատրիարք Ֆրանչեսկո Մորալիայի խոսքը Կովկասում ընթացիկ հակամարտության վերաբերյալ:
>>Հղում
27.09.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը:
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
21.09.2020
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Անկախության տոնի կապակցությամբ։
Բազմաթիվ ճգնաժամերի և դժվարությունների միջով անցնելով՝ այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվենք Մեր Հայրենիքի կողքին՝ պահպանելով Հայի ինքնությունն աշխարհում:
20.09.2020
Այսօր Հյուպատոսը ներկա գտնվեց Ազիագոյի Միջազգային ֆիլատելիստական արվեստի 50րդ մրցանակաբաշխությանը՝ վերցնելով հեղինակավոր մրցանակը, որն առաջին անգամ հանձնվեց Հայաստանին 2019 թվականին շրջակա միջավայրի թեմայով թողարկված լավագույն նամականիշի համար:
Միջազգային ժյուրին ճանաչեց և պարգևատրեց «ծիծեռնակի գրագետ ներկայացումը՝ կատարելագործված հին հայկական մանրանկարչության ոճով»:
>>Հղում
08.09.2020
Մասնակցեցինք Մխիթարյան Միաբանության հիմնադիր՝ Մխիթար Աբբահոր , երանացման և սրբադասման դատի վերաբացման արարողությանը։
05.09.2020
Բարեկամական հանդիպում Վենետիկում՝ Հայ համայնքի ընկերներ Վճռաբեկ դատարանի Նախագահ պրն. Պիետրո Կուրցիոյի և դատավոր տկն. Մաուրա Կապրիոլիի հետ։